ԱԺ–ն հաստատեց 2025թ․–ի պետական բյուջեն

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի իր հերթական նիստում հաստատեց 2025 թ․–ի պետական ​​բյուջեի թարմացված նախագիծը։ Նախագծի ընդունմանը կողմ քվեարկեց 66, դեմ՝ 30 պատգամավոր։

Ընդունված նախագծի համաձայն՝ 2205 թվականին տնտեսական աճը ակնկալվում է 5,1% (մինչ փոփոխությունները՝ 5,6%, խմբ.)

Պետբյուջեի եկամուտները կկազմեն շուրջ 2,84 տրլն դրամ, ինչը 35,5 մլրդ դրամով պակաս է նախնական ցուցանիշից, իսկ հարկային եկամուտների նվազումը գնահատվում է 39,6 մլրդ դրամ։

Հստակեցված նախագծով՝ պետբյուջեի ծախսերը կնվազեն 40.8 մլրդ դրամով և կկազմեն 3.4 տրլն դրամ (որից 2,7 տրլն դրամը ընթացիկ ծախսերն են, իսկ 734 մլրդ դրամը՝ կապիտալ)։ ($1 – 399,59 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img