Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2024թ․–ին ավելացել է 24% –ով՝ մինչև 6,4 տրլն դրամ․ ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի/ԱՌԿԱ/ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը 2024 թվականին ավելացել է 1,2 միլիարդ դրամով կամ 24%-ով՝ հասնելով 6,4 միլիարդ դրամի։ Այս մասին ասվում է Հայաստանի բանկերի միության 2024 թվականի ամփոփիչ զեկույցում։

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 22,8%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին, որոնց ծավալը կազմել է 1,4 տրիլիոն դրամ (տարեկան աճը՝ 33%)։ Գրեթե նույնքան՝ 22,4%-ը, կազմում են հիփոթեքային վարկերը (ծավալը՝ 1,4 տրիլիոն դրամ, աճը՝ 32,9%)։ Շինարարության ոլորտին բաժին է ընկնում 10,4% (660,5 միլիարդ դրամ, աճը՝ 32,7%)։

ՀԲՄ տվյալներով՝ առևտրի ոլորտի վարկերը կազմել են վարկային ընդհանուր ներդրումների 9,9%-ը (ծավալը՝ 631,2 միլիարդ դրամ), արդյունաբերության ոլորտում՝ 9,4% (595,6 միլիարդ դրամ), ֆինանսական ոլորտում՝ 7,5% (475,7 միլիարդ դրամ), սպասարկման ոլորտում՝ 5,8% (368,6 միլիարդ դրամ), գյուղատնտեսության ոլորտում՝ 5,3% (335,2 միլիարդ դրամ, աճը՝ 23,1%), տրանսպորտի և կապի ոլորտում՝ 2,1% (134,4 միլիարդ դրամ, աճը՝ 32,9%)։ Տնտեսության այլ հատվածներին բաժին է ընկնում ընդհանուր պորտֆելի 4,4%–ը (276,3 միլիարդ դրամ)։

Վարկերի կեսը՝ 50%-ը, տրամադրվել է ֆիզիկական անձանց (3,1 տրիլիոն դրամ), 44%-ը՝ ուղղվել է տնտեսությանը (2,7 տրիլիոն դրամ), իսկ 6%-ը՝ այլ ֆինանսական կազմակերպություններին (345 միլիարդ դրամ)։

2024 թվականին նվազել են ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերի տոկոսադրույքները։ 1-ից 5 տարվա ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքները նվազել են 0,7 տոկոսային կետով, տարվա վերջին միջին տոկոսադրույքը կազմել է 16,7%։ Արտարժութային վարկերի տոկոսադրույքները նվազել են 1,5 տոկոսային կետով՝ հասնելով 9,8%-ի։

Միևնույն ժամանակ, 5 տարուց ավելի ժամկետով դրամային վարկերի տոկոսադրույքները նվազել են 0,5 տոկոսային կետով, միջին տոկոսադրույքը կազմել է 13,7%։ Արտարժութային վարկերի տոկոսադրույքներն աճել են 0,2 տոկոսային կետով՝ հասնելով 11,7%-ի։

Անցած տարի նաև աճել է դրամով տրամադրված վարկերի մասնաբաժինը։ Այսպես, եթե 2020 թվականին դրամային և արտարժութային վարկերի հարաբերակցությունը 50/50 էր, ապա 2024 թվականին դրամային վարկերի տեսակարար կշիռն ավելացել է՝ մինչև 67%։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img