FormulaVCII նոր վենչուրային հիմնադրամը 30մլն դոլար կներդնի 40 հայկական տեխնոլոգիական ստարտափերում

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի/ԱՌԿԱ/ Formula VC հայկական վենչուրային հիմնադրամը հինգշաբթի հայտարարեց Formula VC II վենչուրային հիմնադրամի գործարկման մասին։

«Նոր հիմնադրամը 30 միլիոն դոլարի ներդրում կկատարի 40 տեխնոլոգիական ստարտափերում, որոնք հիմնադրվել են հայերի կողմից ամբողջ աշխարհում։ Մենք ներդրում ենք անում միայն այն ստարտափերում, որոնք աշխատում են համաշխարհային շուկայում և սահմանափակված չեն հայկական շուկայով», – ասաց Formula VC-ի համահիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ նա հայտարարեց, որ Formula VC հիմնադրամը (7 մլն․ դոլար) ամբողջությամբ ներդրում է կատարել 22 ստարտափերում։ Դրանցից նա հաջողված համարեց EasyDMARC Inc․–ը, որը մասնագիտանում է էլեկտրոնային փոստի անվտանգության ապահովման գործում, այն ներգրավել է 20 մլն․ դոլար ֆինանսավորման A սերիայի ռաունդում, որը կազմակերպվել է Radian Capital նյույորքյան ընկերության կողմից։

Formula VC–ի մասին

Formula VC-ն վենչուրային հիմնադրամ է, որը ներդրումներ է կատարում վաղ փուլում գտնվող ստարտափերում։ Հիմնադրամի նպատակն է աջակցել հայկական «արմատներով» ընկերություններին, նպաստել նրանց ընդլայնմանը և դուրսբերմանը միջազգային շուկա։

Formula VC-ն սկսել է իր գործունեությունը 2021 թվականին։ Formula VC I հիմնադրամի ներդրումների շնորհիվ արդեն 22 հայկական ծագում ունեցող ընկերություն հասել է համաշխարհային հաջողության, այդ թվում՝ կիբերանվտանգության, արհեստական բանականության, քվանտային տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Formula VC II հիմնադրամը միավորել է ներդրողներին և խորհրդատուներին ավելի քան 20 երկրներից՝ ստեղծելով միջազգային հարթակ հայկական ստարտափերի համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img