ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ Մարտի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75%, հաղորդու է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25%:

Այսպես, 2023 թվականի հունիսի 13-ին Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել է 10,5%՝ նվազեցնելով 0,25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին իջեցրել է մինչև 10,25%, սեպտեմբերի 12-ին` 9,75%, հոկտեմբերի 31-ին` 9,5%, դեկտեմբերի 12-ին` մինչև 9,25%, 2024թ․–ի հունվարի 30–ին՝ 8.75%, մարտի 12–ին՝ մինչև 8.5%, ապրիլի 30–ին՝ մինչև 8.25%, հունիսի 11–ին՝ մինչև 8%, հուլիսի 30–ին՝ մինչև 7.75%, սեպտեմբերի 10–ին՝ մինչև 7,50%, հոկտեմբերի 29–ին՝ մինչև 7,25%, դեկտեմբերի 10–ին՝ մինչև 7%, իսկ փետրվարի 4–ին՝  մինչև 6.75%։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img