ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ֆինանսական և ՏՏ ոլորտների ընկերությունների միջև անցկացվող «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի ամենամյա առաջնությանը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Ստացված բոլոր դրամական մրցանակները հաղթողները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ ի աջակցություն քաղցկեղի դեմ պայքարող երեխաների։

Ինտելեկտուալ մրցաշարին մասնակցեցին ընդհանուր 11 թիմ, այդ թվում, ՎՏԲ-Հայաստան Բանկը: Խաղն անցկացվեց երեք փուլով՝ յուրաքանչյուրը բաղկացած 10 հարցից։ Առաջնության ավարտից հետո կազմակերպիչները մրցանակներ հանձնեցին հինգ անվանակարգերում՝ «Լավագույն թիմ», «Լավագույն խաղացող», «Լավագույն ավագ» «Լավագույն պատասխան» և «Լավագույն հարց»։ ՎՏԲ-Հայաստան Բանկը վկայագիր հանձնեց «Լավագույն խաղացող» անվանակարգում հաղթողին։ Նա ընտրվել էր ժյուրիի կողմից՝ ամենաօրիգինալ պատասխանը տալու համար։

«Մեզ համար նման նախաձեռնություններին մասնակցելը միայն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մաս չէ: Սա հնարավորություն է՝ նպաստելու կարևոր սոցիալական խնդիրների լուծմանը և աջակցելու այն նախագծերին, որոնք կարևոր են հասարակության համար: Ինտելեկտուալ մրցաշարերը ոչ միայն միավորում են մարդկանց, այլև օգնում են զարգացնել գիտելիքի մշակույթը և ոգեշնչում դեպի նոր ձեռքբերումներ, – նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետ Արտյոմ Ղուկասյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img