Կրիպտոարժույթը կարող է մեծ հնարավորություններ բացել Հայաստանի համար․ Հենրի Արսլանյան

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Կրիպտոարժույթը կարող է մեծ հնարավորություններ բացել Հայաստանի համար, կարծում է Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր, «Ֆինանսների ապագան», «Կրիպտոարժույթի գիրք» ֆինանսական ծառայությունների ոլորտում համաշխարհային բեսթսելերների հեղինակ Հենրի Արսլանյանը։

 «Եթե Հայաստանն ընդունի բիթքոյնը որպես արժույթ, ներդրումներ կատարի դրանում, դա մեծ առավելություններ կստեղծի, մասնավորապես, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, ինչպես դա արեցին Բութանն ու Սալվադորը: Վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը և որոշում կայացնողները դիտարկում են նման հնարավորությունները: Մասնավորապես, ՀՀ Կենտրոնական բանկը քաջատեղյակ է կրիպտոարժույթների շրջանառության մասին», – ասասց Արսլանյանը Doing Digital Forum 2025–ի շրջանակում՝ պատասխանելով Հայաստանի կրիպտո–ապագայի մասին «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Նա ողջունել է կրիպտոարժույթի կարգավորումները, որոնք Հայաստանի կառավարությունը վերջերս ընդունել է։ Նրա խոսքով՝ նոր կարգավորումները ցույց են տալիս երկրի պատրաստակամությունը՝ հարմարվելու աշխարհաքաղաքական նոր փոփոխություններին։

«Սա մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի և նրա ժողովրդի համար: Մենք հսկայական փոփոխությունների ականատես ենք դառնում, երբ խոսքը վերաբերում է փողի ապագային: Նորարարությունը, բիթքոյնները, սթաբլքոյնները, կրիպտոարժույթները փոխում են մարդկանց հարաբերությունները փողի և ֆինանսական ծառայությունների հետ»,- ասաց Արսլանյանը:

Նա նշեց, որ կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը կրիպտոարժույթների և թվային արժույթների կառավարման կարևոր բաղադրիչ է Հայաստանում և տարածաշրջանում։

 «Բազմաթիվ առաջատար կրիպտոընկերություններ արդեն եկել են Հայաստան: Ամբողջ աշխարհի հայերը շատ ակտիվ են կրիպտոարժույթների և թվային արժույթների ոլորտում: Այս ոլորտում զարգացումները հատուկ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի և հայերի համար, քանի որ մենք ճկուն ենք, տաղանդավոր, կրթված, արագ յուրացնում ենք նոր տեխնոլոգիաները և կարող ենք օգտվել այս ասիմետրիկ փոփոխություններից»,- ասաց Արսլանյանը:

Ինչպես ընդգծել է նա, այժմ համաշխարհային մակարդակով ֆինանսների համար ամենագրավիչ ժամանակն է։ «Եթե ուզում եք լինել պահպանողական և անել այն, ինչ արել եք դարեր շարունակ, ներդրումներ մի կատարեք բիթքոյնի մեջ։ Բայց եթե ցանկանում եք օգտվել աշխարհաքաղաքական փոփոխություններից և հնարավորություններ ստեղծել Հայաստանի և նրա ժողովրդի համար, ապա ներդրումներ կատարեք բիթքոյնի մեջ», – ասաց Արսլանյանը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ թվային արժույթները, ինչպիսին է բիթքոյնը, ամբողջությամբ չեն փոխարինի փողը, դրանք կօգտագործվեն միաժամանակ և պարզապես կդառնան ակտիվների մի մասը։

2024 թվականի փետրվարի 27-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին, որն ուղղված է կրիպտոարժույթների ոլորտում շրջանառության, փոխանակման և ծառայությունների մատուցման կանոնակարգմանը։ Սա, ըստ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, թույլ կտա ստեղծել կանխատեսելի միջավայր՝ ոլորտի ձեռներեցների համար հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով, օգտագործողների համար թափանցիկություն և անվտանգություն ապահովելու բավարար մեխանիզմներով։

Ապրիլի 3-ին Երևանում անցկացվել է Doing Digital Forum 2025-ը՝ «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով։ ARKA-Telecom–ը և «Նովոստի-Արմենիան» Doing Digital Forum 2025-ի մեդիագործընկերներն են:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img