ՀՀ ԿԲ–ն կրիպտոարժույթը չի դիտարկում որպես վճարային միջոցների մրցակից

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի/ԱՌԿԱ/ Հայաստանի Կենտրոնական բանկը չի դիտարկում կրիպտոարժույթը որպես վճարային միջոցների մրցակից, հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

«Դուք կրիպտոն տեսնում եք որպես իրավական մրցակցության առարկա՝ որպես վճարման միջոց։ Կարճ պատասխան՝ ոչ։ Եթե դիտարկենք բիթքոյնը դրա անկայունության համատեքստում, ապա միանշանակ կարելի է ասել, որ դա ամենահարմար վճարային միջոցը չէ», — ասել է նա Doing Digital Forum 2025-ի շրջանակում անցկացված պանելային քննարկման ընթացքում։

Հարցին, թե որ կրիպտոարժույթն է ավելի խոստումնալից առաջիկա տարիներին, Նուրբեկյանն ասել է, որ վճարումների ոլորտի վրա ազդելու հիմնական «բանալիներից» է stablecoin-ը։

«Կարծում եմ, որ մենք ավելի ու ավելի շատ սիներգիաներ կտեսնենք ավանդական վճարային միջոցների և կրիպտոյի միջև», – ավելացրել է նա:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նաև նշել է, որ «տոկենացումը շուկային կտա ավելի մեծ իրացվելիություն և ավելի մեծ ներդրումային հնարավորություններ»։

Ապրիլի 3-ին Երևանում անցկացվեց Doing Digital Forum 2025-ը, որը կրում էր «Ապագայի փող. տնտեսական ազդեցություն» խորագիրը: ARKA-Telecom–ը և «Նովոստի-Արմենիան» ֆորումի մեդիա գործընկերներն են:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img