ԿԲ–ն ուժը կորցրած է ճանաչել Արդշինինվեստբանկի բանկային լիցենզիան՝ պայմանավորված Արդշինբանկի հետ միացումով

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի/ԱՌԿԱ/ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2025թ․–ի ապրիլի 21–ից ուժը կորցրած է ճանաչվել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկին՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) բանկային գործունեության լիցենզիան՝ պայմանավորված «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկին՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) միացմամբ:

Ինչպես հայտնում է ԿԲ–ն, համապատասխանաբար՝ 2025թ․–ի ապրիլի 21–ից սկսված «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) իրավահաջորդն է հանդիսանում «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) հաճախորդները բնականոն եղանակով կշարունակվեն սպասարկվել «Արդշինբանկ» ՓԲԸ կողմից:

Նշենք, որ այսօր Արդշինբանկի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։

2024թ․–ի սկզբին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBC Հայաստան) 100% բաժնետոմսերի ձեռքբերման և վերջինիս «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վերանվանման մասին:

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 7–13)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր հիմնականում կապիտալի շուկայի, բանկային հատվածի, պետական փոխառությունների և վճարային ենթակառուցվածքների զարգացման շուրջ

ՀՀ Կենտրոնական բանկը գրեթե 4 տարվա մեջ առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը՝ հասցնելով 6,75%-ի

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաբթի  կայացրած նիստում որոշել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով՝ հասցնելով 6,75%-ի

«Կուբ Ինվեսթ»-ը  Հայաստանի ներդրումային ընկերություններից առաջինն է, որը թողարկում է 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր. գլխավոր տնօրեն

«Կուբ Ինվեսթ» (Cube Invest) ներդրումային ընկերությունը դարձել է Հայաստանում առաջին ներդրումային ընկերությունը, որը տեղական շուկայում թողարկել է պարտատոմսեր, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img