ԵՐԵՎԱՆ,14 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ֆոնդային շուկան 2025 թվականի հունիսի 16-ից մինչև հունիսի 30-ը գրանցել է խառը դինամիկա։ Telecom Armenia (AMTL) ընկերության բաժնետոմսերը շարունակել են հունիսյան աճի միտումը՝ թանկանալով ևս 4.0%-ով՝ հասնելով 2025թ․–ի առաջին եռամսյակի վերջից ի վեր գրանցված առավելագույնի ցուցանիշին։
Աջակցության գործոնը, հավանաբար, Telecom Armenia-ի ղեկավարի հայտարարությունն էր այն մասին, որ մոտ վեց ամսից կգործարկվի արհեստական բանականության (ԱԲ) լուծումների վրա հիմնված տվյալների մշակման կենտրոն։
Երկրում տնտեսական ակտիվության աճի վերաբերյալ սպասվածից բարձր վիճակագրական տվյալները նույնպես կարող էին դրական տրամադրությունների պատճառ լինել։ Չնայած մյուս կողմից, Ակբա բանկի բաժնետոմսերը նշված ժամանակահատվածում շտկվել են 5.4%-ով՝ հունիսի սկզբի աճից հետո։
Միաժամանակ, դրամով արտահայտված երեք տարվա կորպորատիվ պարտատոմսերի գնային ինդեքսը կրկին շարունակել է նվազել (0.4%-ով)՝ բարձրացնելով եկամտաբերությունը: Տեղական միջնաժամկետ պարտատոմսերի եկամտաբերության աճի շարժիչ ուժը կարող էին լինել ինչպես տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ կապված շուկայի աճող մտահոգությունները, այնպես էլ իրական եկամտաբերության նվազումը և գնաճի արագացման ֆոնին մոնետար քաղաքականության հնարավոր խստացման վերաբերյալ շուկայի աճող մտահոգությունները։
Սակայն, կարճաժամկետ հեռանկարում մենք չենք ակնկալում, որ կարգավորողի տոկոսադրույքը կբարձրանա մակրովիճակագրության մեջ էքսցեսների բացակայության դեպքում։ Միաժամանակ, երկրի արժույթի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ մնում է կայուն մայիսի կեսերին որոշակի ամրապնդումից հետո։
Վիճակագրությունից, որը պոտենցիալ կարող է ազդել AMD–ի ամրապնդման վրա II եռամսյակի կեսերին, կարելի է առանձնացնել Հայաստան հունվար–ապրիլին արտասահմանյան փփոխանցումների ներհոսքերի պատմական առավելագույնը (+6% տարեկան կտրվածքով) և մայիսին շարունակվող աճը (+13,9% հունվար–մայիսին), ինչպես նաև արտաքին առևտրային հոսքերի կայունացումը։ Հատկանշական է, որ ԵԱԶԲ–ի կանխատեսմամբ, դոլարի նկատմամբ դրամի միջին տարեկան փոխարժեքը 2025թ․–ին կլինի 392–ի մակարդակում՝ տարեսկզբից գրանցված միջին 391–ի և ընթացիկ 385 դրամի համեմատ։
Տնտեսական նորություններ
2025թ․–ի հունիսի 16–30–ը Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է վիճակագրություն երկրի տնտեսության վերաբերյալ։ Մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվությունը զգալիորեն արագացել է, ինչը չափավոր դրական ազդանշան է շուկայի համար և կարող է մասամբ կապված լինել երկիր զբոսաշրջիկների ակտիվ ներհոսքի հետ։ Միևնույն ժամանակ, արտաքին առևտրային ակտիվությունը կայունացել է անցյալ տարվա կտրուկ աճից հետո։
Մայիսին տնտեսական ակտիվությունն արագացել է մինչև +10.4% տարեկան կտրվածքով՝ զգալիորեն գերազանցելով տարեսկզբից գրանցվող միջին դինամիկան (+5.7% հունվար-մայիսին): Բացի այդ, սա ներքին ուժեղ պահանջարկի ցուցիչ է, որը դրական գործոն է ընկերությունների հասույթի և շուկայի համար։ Աճը, հավանաբար, մասամբ պայմանավորված է երկիր զբոսաշրջիկների ավելի ակտիվ ներհոսքով. մայիսին՝ տարեկան 8.6%-ով և ամսական մոտ 46%-ով։
Արտաքին առևտուրը կարգավորվում է անցյալ տարվա բումից հետո։ Առևտրային հաշվեկշռի սալդոյի բացասական ցուցիչը մայիսին մոտ էր ապրիլյան մակարդակին (-386 միլիոն դոլար մայիսին՝ -381 միլիոն դոլարի համեմատ), ինչպես մենք ակնկալում էինք։ Սակայն կարևոր է նշել, որ արտաքին առևտրի անկման տեմպերը դանդաղել են․ մայիսին անկումը կազմել է արդեն տարեկան 28,8%՝ հունվար–մայիսին գրանցված տարեկան 49% միջին կրճատումից հետո։ Մասնավորապես, արտահանումը մայիսին նվազել է տարեկան 39,3%–ով, իսկ ապրիլին՝ 19%–ով, ներկրումը նվազել է տարեկան 20,4%–ով և ամսական 12%–ով։ Միաժամանակ անկումն ինքնին սպասելի էր՝ հաշվի առնելով 2024թ․–ի բարձր բազան և վերաարտահանման սխեմաների դադարեցումը։
Արտադրական ոլորտում գնաճը, իր հերթին, մի փոքր ավելի բարձր էր (տարեկան 2.2%) նախորդ ամսվա մակարդակից (տարեկան 1.9%), ինչը համընկել է գների աճի արագացման մեր սպասումների հետ, չնայած այն մի փոքր ավելի բարձր էր, քան շուկայի տարեկան 1.8% սպասումները։ Ընդհանուր առմամբ, վիճակագրությունը չպետք է էական ազդեցություն ունենա ներդրողների տրամադրության վրա։
Միաժամանակ ԵԱԶԲ–ում 2025–2027թթ․–ին գնաճը կանխատեսում են (2,5–3,1%) ԿԲ–ի թիրախային միջակայքի շրջանակում (3,0%)։ Սակայն, բանկը նշում է Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության պատճառով արտաքին գնաճային ռիսկերի աճը և չի բացառում երկրում մոնետար քաղաքականության խստացումը, չնայած կողմերի միջև հակամարտության վերջին դեէսկալացիան նվազեցնում է այս ռիսկի իրականացման հավանականությունը։ ԵԱԶԲ-ի կանխատեսումը ՀՆԱ աճի վերաբերյալ 2025, 2026 և 2027 թվականներին կազմում է համապատասխանաբար 5.5%, 5.3% և 5.0%։

Source: amx.am

Source: amx.am

Source: amx.am
Ընկերությունների նորություններ
Team Telecom-ի գործադիր տնօրենը հայտարարեց մոտ վեց ամսից արհեստական բանականության տեխնոլոգիաներով աշխատող տվյալների կենտրոնի բացման մասին։ Նախագիծը, որը կարժենա մոտ 500 միլիոն դոլար, կիրականացվի NVIDIA-ի, Dell-ի, Firebird-ի և հանրապետության կառավարության հետ համատեղ, հաղորդում է Arka-Telecom-ը։
Առաջիկա երկու շաբաթվա սպասումների մասին
2025 թվականի հուլիսի 4-ից 14-ը ընկած ժամանակահատվածում սպասվում է մի շարք կարևոր մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակում: Այնուամենայնիվ, կարող են հրապարակվել նախկինում հրապարակված վիճակագրության թարմացված/ճշգրտված ցուցանիշները։
Կհրապարակվի վիճակագրություն գնաճի վերաբերյալ, որը, ըստ կանխատեսման, պետք է հունիսին գրանցի աննշան աճ՝ մինչև 4.5%՝ մայիսի 4.3%-ի համեմատ։ Երկիր զբոսաշրջիկների ներհոսքի ֆոնին հնարավոր է գնաճի որոշակի սեզոնային արագացում։ Միաժամանակ, նշված ժամանակահատվածում սպասվում է նաև Կենտրոնական բանկի նիստ։ Սակայն, կարճաժամկետ հեռանկարում մենք չենք ակնկալում զգալի փոփոխություն մոնետար քաղաքականությունում, մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցում, չնայած գնաճի արագացմանը։
Միաժամանակ գների բարձր տեմպերով աճի դեպքում տեղական պարտքային գործիքների նկատմամբ պահանջարկը կարող է հայտնվել ճնշման տակ՝ առաջացնելով ներդրողների միջոցների հետագա տեղափոխում դեպի ավելի ռիսկային ակտիվներ։ Առանցքային պահերից է այն, որ տոկոսադրույքների ընթացիկ մակարդակը կարգավորչի կողմից դիտարկվում է որպես չեզոքին մոտ, ինչը ենթադրում է հետագայում դրանց զգալի նվազեցման ցածր հավանականություն։ Ավելին, գների աճի կայուն արագացման նշանների առաջացումը պետք է ներդրողների աչքերում բարձրացնի երկրում մոնետար քաղաքականության խստացման հավանականությունը, ինչպես նաև ճնշում գործադրի ֆիքսված եկամտաբերութամբ գործիքների իրական եկամտի վրա։

Source: amx.am
Freedom Broker Armenia – հատուկ Armbanks–ի համար