Հայաստանը՝որպես տարածաշրջանային ներդրումային կենտրոն․ ԻՆՔՈՐ-ը համագործակցության նոր հնարավորություններ ու պայմաններ է ստեղծում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ԻՆՔՈՐ ներդրումային ընկերության կողմից կազմակերպված բիզնես-նախաճաշը կայացավ հուլիսի 23-ին Գրանդ հոթել Երևանում։ 

Միջոցառումը միավորել էր ֆինանսական շուկայի ներկայացուցիչներին և մասնագետներին, ներդրողներին և գործարարներին։ 

Քննարկման առանցքում էին Հայաստանի ներդրումային շուկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ 

Հանդիպման ընթացքում բանախոսները քննարկեցին տնտեսական միտումները, ներդրումային միջավայրի առանձնահատկություններն ու առկա ռիսկերը, ներկայացրեցին վերլուծություններ  Հայաստանի և Մերձավոր Արևելքի շուկաների վերաբերյալ։ Ելույթներում առանձնակի կարևորվեց միջազգային համագործակցությունը՝ որպես ներդրումային կապիտալի ներգրավման նշանակալի գործոն։ 

ԻՆՔՈՐ-ի բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Դավթյանն իր ելույթում նշեց. «ԻՆՔՈՐ-ը հաջողությամբ համագործակցում է ֆինանսական տարբեր կառույցների հետ»։ Դավթյանն ընդգծեց նաև, որ ընկերությունը հաջողությամբ ներդրումային ծառայություններ է մատուցում հայաստանյան և արտասահմանյան հաճախորդներին:

Միջոցառման ընթացքում ԻՆՔՈՐ-ի գլխավոր վերլուծաբան Հայկ Օհանյանը մասնակիցներին  ներկայացրեց ներդրումային ժամանակակից ուղղությունների վերաբերյալ համառոտ վերլուծություն։ Նա խոսեց միջազգային ակտիվներում ներդրումների առանցքային նշանակության մասին՝ հյուրերի ուշադրությունը հրավիրելով չինական և թայվանական խոշորագույն թվային ընկերությունների գործունեության վրա։

Նման հետաքրքիր ձևաչափով հանդիպումն իրականացվեց ԱՄԷ-ում գործընկեր AM Wealth ընկերության հետ համատեղ։ Ընկերության զարգացման տնօրեն Մարինա Ժուկովան կարևորեց կապիտալի պահպանման ռազմավարական մոտեցումը․ «Այսօր ներդրումային հաջողության բանալին ակտիվների գրագետ դիվերսիֆիկացիան է։ Պատկերացրեք՝ յուրաքանչյուր 10 գործարարից 8-ը բիզնեսը վաճառելուց հետո մոտ 10 տարվա ընթացքում կորցնում է իր ակտիվների մինչև 50%-ը։ Դիվերսիֆիկացիան օգնում է նվազեցնել կապիտալի կորստի ռիսկերը։ Ներդրումային պորտֆելը պետք է ներառի և՛ բաժնետոմսեր, և՛ պարտատոմսեր, և՛ անշարժ գույք, և՛ ոսկի։ Արդյունքում՝ մենք առաջարկում ենք արդյունավետ ֆինանսական պլանավորում՝ հուսալի գործընկերոջ միջոցով»։

Հանդիպման ավարտից հետո հյուրերը հնարավորություն ունեցան ոչ պաշտոնական միջավայրում քննարկելու մասնագիտական թեմաներն ու խնդիրները, դիտարկել նոր համագործակցությունների շրջանակներն ու հեռանկարները։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img