«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է Arca համակարգում տեղի ունեցած խափանումների պատճառը 

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․   «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել օրերս  Arca համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, խափանումների պատճառը տեխնիկական բնույթի էր։

Որպես ՀՀ ազգային վճարային համակարգ, վերջին օրերին արձանագրել է տեխնիկական խափանումներ, որոնք ժամանակավորապես ազդել են որոշ ծառայությունների հասանելիության վրա։ 

Խափանումները տեղի են ունեցել՝

  -2025թ․ հուլիսի 23-ին՝ ժամը 10:05-ից մինչև 16:50

 -2025թ․ հուլիսի 29-ին՝ ժամը 11:46-ից մինչև 15:25

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն մասնավորապես տեղեկացնում է, որ ուսումնասիրությունների հիման վրա ձևավորված գնահատմամբ՝ խափանման պատճառները կապ չունեն կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ։ Խափանումների որևէ փուլում տվյալների կորուստ կամ արտահոսք չի արձանագրվել։

«2025թ․ հուլիսի 23-ի 10։05-16։50 ընկած ժամանակահատվածում արձանագրված խափանումը առաջացել է հավաստագրման համակարգի թարմացման տեղադրումից որոշ ժամանակ անց և պայմանավորված է եղել տեխնիկական բնույթի խոչընդոտներով։ Նշված խափանումը չի կրել անընդհատ և համակարգային բնույթ, և մեր մասնագետների կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ընկերության կողմից մատուցվող հիմնական ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու համար։ Նշված ժամանակահատվածում գրեթե մեծամասամբ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները հասանելի են եղել և իրականացվել են գործարքներ, մասնավորապես ՊՈՍ տերմինալներով, ԱԳՄ-ով (ավտոմատ գանձման մեքենա), ինչպես նաև Ecommerce հարթակով։ Իսկ ոչ քարտային՝ ArcaPay ակնթարթային փոխանցումների համակարգն այդ ամբողջ ընթացքում գործել է անխափան՝ առանց որևէ ընդհատումների»,-նշվում է հաղորդագրության մեջ։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն  տեղեկացնում է, որ կիբեռանվտանգության կամ տվյալների արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել։

 «Մասնագետների օպերատիվ գործողությունների շնորհիվ հիմնական ծառայությունները հիմնականում շարունակել են աշխատել, իսկ խափանումներն ամբողջությամբ վերացվել են նույն օրը։ Ներկայում իրականացվում է խորքային տեխնիկական ուսումնասիրություն՝ նմանատիպ խնդիրների կանխարգելման նպատակով»,-նշվում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի տարածած պարզաբանման մեջ։

Նշվում է, որ այս տարում ավարտին է հասցվում նաև տվյալների երկրորդ կենտրոնի գործարկումը՝ համակարգի անխափանությունն ու վերականգնման արագությունը բարձրացնելու համար։

«Տեխնիկական հագեցման և ամբողջական կարգաբերման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թ.-ի ավարտը։  Նոր կենտրոնը կգործի փոխլրացնող ռեժիմով՝ միասին արդեն գործող տվյալների կենտրոնի հետ՝ ապահովելով տրանզակցիոն հոսքերի բալանսավորում, ինչպես նաև՝ հնարավոր միջադեպերի դեպքում ծառայությունների շարունակականություն և բնականոն աշխատանքի վերականգնում»,- ասված է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի տարածած պարզաբանման տեքստում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img