Tue, 3 March
8.1 C
Yerevan
USD: 376.99 RUB: 4.86 EUR: 436.97 GEL: 139.80 GBP: 500.79

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․   «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա։

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 101.4 միլիարդ դրամ՝ նույն տարվա առաջին եռամսյակում ստացված 99.1 միլիարդ դրամի դիմաց՝ ապահովելով 2.29% աճ։ Նշենք, որ 2024 թ.-ի երկրորդ եռամսյակի զուտ շահույթի ցուցանիշը կազմել է 86.02 միլիարդ դրամ։  

Հայաստանում գործող 17 բանկերից բոլորը շահույթով էին աշխատում։ Միաժամանակ, 12 բանկ տարեսկզբի համեմատ ավելացրել է իր շահույթը, մինչդեռ 5 բանկ շահույթի կրճատում է գրանցել։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն՝ երկրորդ եռամսյակի շահույթի առաջատարների հնգյակում են՝ Արդշինբանկը, Ամերիաբանկը, ԱԿԲԱ Բանկը, Էվոկաբանկը և Ինեկոբանկը։ Առաջատար հնգյակը կազմում է բանկային ընդհանուր շահույթի 72.7%-ը կամ 73.7 միլիարդ դրամը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ «Արդշինբանկը» 2025 թվականի երկրորդ եռամսյակում դարձել է երկրի ամենաշահութաբեր բանկը, պահպանելով առաջատարի իր դիրքը։ Բանկի զուտ շահույթը կազմել է 33,02 միլիարդ դրամ՝ նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազելով 7,6%-ով։

Ամերիաբանկը երկրորդ տեղում է՝ 16.5 միլիարդ դրամ շահույթի ցուցանիշով, եռամսյակային 3% աճով։

Երրորդ տեղը զբաղեցնում է ACBA Bank-ը, որը 2025 թվականի երկրորդ եռամսյակում ստացել է 9.4 միլիարդ դրամի շահույթ, ինչը նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 21.1%-ով։

«ԱՌԿԱ» վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Evocabank-ը՝ 7.49 միլիարդ դրամ շահույթի ցուցանիշով, որը 2025 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 25.9%-ով։

Այս տարվա երկրորդ եռամսյակի լավագույն հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը։ Նրա շահույթը կազմել է 7.24 միլիարդ դրամ ( այս տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ՝ աճը 3.1%)։

Բանկերի շահույթի գծով վարկանիշը կազմելու համար աղբյուր է հանդիսացել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկեր» տեղեկագիրը, որը կազմվում է Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխան հրապարակվող հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա։ 

Այս տեղեկագիրը և գործակալության մյուս ինֆորմացիոն պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail – [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները շարունակել են նվազել. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի մարտի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 27-ի համեմատ նվազել է 0.12 կետով՝ կազմելով 376.88 դրամ

Կպարզեցվի եկամուտների հայտարարագրման գործընթացը․ կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց եկամտային...

Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն 

Յունիբանկը թողարկել է Love Is… բանկային քարտերի նոր շարք՝ վառ և ջերմ հիշողություններ արթնացնող դիզայնով

Գումար են կորզում. ԿԲ-ն հայտնել է իր անունից կատարված զեղծարարության դեպքերի մասին

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել իր անունից վերջերս կատարված զեղծարարությունների վերաբերյալ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ ռուբլին շարունակել է նվազել

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թ.-ի փետրվարի 26-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 25-ի համեմատ, աճել է 0.12 կետով՝ հասնելով 377.04 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img