Տնից՝ հյուրատուն. ինչպես գաղափարը դարձավ բիզնես (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Մասնագիտությամբ մանկավարժ Աստղիկ Ղազարյանը չորս տարի առաջ իր հարազատ Մարմարիկ գյուղում հիմնել է «Մանանա» հյուրատունը, որտեղ այցելում են գյուղական պարզությունն ու ջերմությունը գնահատողները, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Այստեղ հյուրերը ջերմ հանգստից բացի կարող են ծանոթանալ նաև հին հայկական արհեստներին՝ գորգագործություն, թաղիքագործություն ու տիկնիկագործություն, ինչպես նաև մասնակցել քայլարշավերի ու համտեսել տնական բազմատեսակ ուտեստներ։

«Մանանա» հյուրատունն Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է: Աստղիկը ծրագրի շնորհիվ լուծել է հյուրատան պտղատու այգիների ոռոգման խնդիրները։

«Ամռան երեք ամիսներին մեր տանը շատ հյուրեր էինք ընդունում, ովքեր ասում էին, որ գերազանց պայմաններ են ու սիրով երկար կմնան մեզ մոտ։ Այդ ժամանակ գաղափար առաջացավ մեր տունը հյուրատուն դարձնել: Անընդհատ հետևում եմ նորություններին ու այդպես տեղեկացա, որ Ակբա Ֆեդերացիան ու NABU-ն հյուրատների համար հայտարարել են դրամաշնորհային մրցույթ, որը կոչվում էր «Կանաչ հյուրատուն»: Լրացրեցի հայտը, եկան ուսումնասիրության ու պարզվեց, որ Հայաստանում 5 հաղթողներից մեկը հենց մեր հյուրատունն է։ Մենք մտածում էինք, որ անձրևաջուրը կարող է դառնալ ոռոգման աղբյուր, որով կոռոգենք այգին։ Ծրագրի շնորհիվ հիմա ունենք 2 տոննա տարողությամբ բաք, որտեղ հավաքվում է մեր տանիքի անձրևաջուրն ու ավտոմատ ջրում այգին»,- նշել է «Մանանա» հյուրատան հիմնադիր Աստղիկ Ղազարյանը։

Աստղիկը հյուրատունը զարգացնելու շատ նախագծեր ունի, որոնցով ապագայում իր գյուղը նաև ավելի ճանաչելի կդարձնի:

«Մանանա» հյուրատան հասցեն է՝ Ծաղկաձոր համայնք, գյուղ Մարմարիկ, հեռ.՝ 093241340։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: 

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img