ՀՀ ԿԲ․ կիբեռանվտանգության առումով ԿԲ–ն գտնվում է նույն մակարդակում աշխարհի զարգացած կենտրոնական բանկերի հետ միասին

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի/ԱՌԿԱ/  Կիբեռանվտանգության առումով ՀՀ Կենտրոնական բանկը գտնվում է նույն մակարդակում աշխարհի զարգացած կենտրոնական բանկերի հետ միասին և արդեն գրեթե երկու տասնամյակ հաջողությամբ կիրառում է պաշտպանության ստանդարտները։

«Դեռևս 2007 թ.-ին ՀՀ Կենտրոնական բանկը ներդրել է տեղեկատվական անվտանգության ISO 27001 միջազգային ստանդարտը։ Մենք ամեն տարի հաջողությամբ անցնում ենք արտաքին աուդիտ», – «Նովոստի–Արմենիա»–ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը։

Նա տեղեկացրել է, որ 2012 թ.-ից այս ստանդարտը պարտադիր պահանջ է դարձել բանկերի և վարկային կազմակերպությունների համար։ Եվ որպես կարգավորող մարմին՝ ԿԲ–ն ստուգում է նրանց գործունեությունը, նախազգուշացնում խախտումների մասին, ինչպես նաև կարող է տուգանել կամ նույնիսկ հետ կանչել նրանց լիցենզիաները»

Ստեփանյանն ընդգծել է, որ կիբեռանվտանգության հարցում ԿԲ–ն չափազանց պահանջկող է բանկերի նկատմամբ։ Հայկական բանկային համակարգը տրամադրում է ժամանակակից ծառայություններ և զարգացնում է տեխնոլոգիաները։

«Կարող եմ վստահությամբ և հպարտությամբ ասել, որ Հայաստանում բանկային համակարգը պաշտպանված է և հուսալի», – հայտարարել է ԿԲ ներկայացուցիչը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img