Հայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Աշխարհի տարբեր երկրներից ժամանած փորձագետները, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների ղեկավար մասնագետները Հայաստանում մասնակցել են Black Swan Summit միջազգային համաժողովին և քննարկել, թե ինչպես կարող են տեխնոլոգիական արագ փոփոխությունները վերածվել նոր հնարավորությունների և տնտեսական առաջընթացի, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Միջոցառման ուշադրության կենտրոնում էին բլոկչեյնը, արհեստական բանականությունը, քվանտային տեխնոլոգիաները և կլիմայական նորարարությունները՝ որպես տնտեսական զարգացման նոր շարժիչ ուժեր։

Միջոցառման շրջանակում Ակբա բանկի  թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն Տիգրան Սիմոնյանը ներկայացրել է թվային ոլորտում Ակբա բանկի մոտեցումներն ու հաջողությունները։

«Ակբան, որպես Հայաստանի խոշոր բանկերից մեկը, յուրաքանչյուր օր բարելավում է իր թվային հարթակները՝ համալրվելով ոչ միայն ֆինանսական, այլև առօրյայի համար անհրաժեշտ ծառայություններով, որոնցից մարդիկ օգտվում են ամեն օր։ Մեր ավելի քան 600 հազար հաճախորդներին մենք տալիս ենք  անվտանգ միջավայր, որտեղ նրանք օգտվում են ինչպես բանկային, այնպես էլ ոչ բանկային ծառայություններից: Հայկական ֆինանսական շուկայում մենք թվային տեխնոլոգիաների կիրառությամբ առաջատար բանկերից մեկն ենք. բանկի բոլոր գործարքների մոտ 91%-ն այսօր իրականացվում է մեր թվային հարթակների միջոցով։ Վերջին տարիներին մենք զգալի առաջընթաց ենք գրանցել՝ 40%-ից հասնելով մինչև 91%-ի՝ այն պարագայում, երբ մեր գործարքների ծավալը քառապատկվել է»,- նշել է Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img