GRAWE Group–ը և C-Quadratներդրումային խումբը ձեռք կբերեն LIGA հայկական ապահովագրական ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի/ԱՌԿԱ/ GRAWE Group ընկերությունը (Ավստրիա) և C-Quadrat ներդրումային խումբը (Ավստրիա) պայմանավորվածության են հասել ձեռք բերել LIGA ապահովագրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Առաջին անգամ ապահովագրական շուկայում ունենք օտարերկյա համբավ ունեցող ընկերության մուտք։ GRAWE-ն ընկերություն է, որը ֆինանսական ոլորտում բազում ուղղություններով է աշխատում, ունի ապահովագրական ընկերություններ, ունի բանկեր, ունի ներդրումային ընկերության հետ կապված որոշակի առնչություն։ C-Quadrat-ը այն ընկերություն է, որը Talanx-ի հետ կառավարում է մեր կենսաթոշակային ներդրումային ֆոնդերից մեկը», –  ասել է Գալստյանը նախօրեին կառավարության նիստի ժամանակ։

Նրա խոսքով, 2-ի համատեղ ջանքերով իրենք ձեռք են բերում Լիգայի 100 տոկոսը, ու կարևորը այն է, որ իրենք իրենց հետ բերելու են նոր մշակույթ։

Նա տեղեկացրել է, որ ԿԲ պետք է ներկայացվի լիցենզիայի տրամադրման փաթեթ։

«Կարևորն այն է, որ իրենք փորձելու են ու նպատակադրված են մտնել կյանքի ապահովագրության ոլորտ։  Կյանքի ապահովագրությունը 2 էլեմենտ ունի․ որպես կանոն մենք հասկանում ենք մահից ապահովագրումը, բայց դա չի այդքան կարևոր, որքան ներդրումային կենսաթոշակներից ստացված գումարները, որը մարդիկ ստանալու են՝ ոնց են տիրապետելու, որովհետև կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մարդիկ որոշակի կյանք են ապրելու բնականաբար, ու այդտեղ ճիշտ է իրենց միջոցները խելամիտ կառավարելը», – ասել է Գալստյանը։

Այս կապակցությամբ Գալստյանն ավելացրել է, որ կյանքի ապահովագրությունը շատ նման է ներդրումային բիզնեսին, ու այդտեղ միջազգային հեղինակավոր կազմակերպության մուտքը շատ կարևոր է

Ակնկալվում է, որ LIGA ապահովագրական ընկերության ձեռքբերումը Հայաստանի զարգացող ապահովագրական ոլորտ կբերի ապահովագրության եվրոպական ստանդարտներ, ռիսկերի կառավարման առաջադեմ փորձ և լրացուցիչ ներդրումներ։ GRAWE Group-ի և C-Quadrat-ի միավորված փորձն ուղղված է նորարարությունների աջակցմանը, սպառողների իրավունքների պաշտպանության ամրապնդմանը և շուկայի ընդհանուր մասնագիտացմանը նպաստելուն։

GRAWE Group-ի մասին

1828 թվականին հիմնադրված GRAWE Group-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենահին և ամենահեղինակավոր ապահովագրական խմբերից մեկն է, որն անշեղորեն ձգտում է ֆինանսական կայունության, հաճախորդների պաշտպանության և կայուն աճի։

Որպես եվրոպական շուկաների առանցքային դերակատար՝ GRAWE Group-ը միավորում է 21 ապահովագրական ընկերություն, 2 բանկ և այլ ընկերություններ անշարժ գույքի ոլորտում։ Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի տասներեք երկրներում դուստր ընկերությունների առկայությունն արտացոլում է GRAWE-ի միջազգային կողմնորոշումը։

C-Quadrat-ի մասին

C-Quadrat ներդրումային խումբը, որի կենտրոնակայանները գտնվում են Վիեննայում և Լոնդոնում, ակտիվների կառավարման առաջատար անկախ ընկերություն է՝ գլոբալ ներկայությամբ։ Այն հայտնի է իր լայնածավալ ներդրումային փորձով և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի շուկաների վրա երկարաժամկետ կենտրոնացմամբ, ինչպես նաև փորձագիտական գիտելիքներով ինստիտուցիոնալ ներդրողների ակտիվների կառավարման ոլորտում ։

Իր դուստր ընկերության՝ C-Quadrat Ampega Asset Management Armenia-ի միջոցով, C-Quadrat ներդրումային խումբն ավելի քան 10 տարի հաջողությամբ գործում է Հայաստանում՝ որպես կառավարիչ ընկերություն Հայաստանի կենսաթոշակային համակարգի շրջանակում։

LIGA ապահովագրական ընկերության մասին

LIGA-ն առաջարկում է ապահովագրական պրոդուկտների և ծառայությունների լայն շրջանակ ողջ Հայաստանում։ Գործարքը LIGA-ին հնարավորություն կտա հասանելիություն ստանալ նոր կապիտալի, միջազգային փորձի և գործառնական նոու-հաուի նկատմամբ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img