Հայկական դրամն աշխարհում երկու արժույթներից մեկն է, որը վերջին 10 տարում չի արժեզրկվել դոլարի նկատմամբ․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․Հայկական դրամը կայուն արժույթ է, հայտարարել է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։

«Ավելին, աշխարհում ընդամենը երկու արժույթ կա, որոնք վերջին 10 տարում չեն արժեզրկվել դոլարի նկատմամբ։ Դրանք, որքան էլ տարօրինակ է, հայկական դրամն ու շվեյցարական ֆրանկն են», – ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Հովակիմյանի խոսքով, դրամի կայունությունը և դոլարի նկատմամբ ցածր անկայունությունը խթանում են ներդրողների հետաքրքրությունը, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել դրամով, քանի որ եթե դոլարով եկամտաբերությունը 6-8% է, ապա դրամով՝ 10-11%, մասնավորապես՝ 9-11% կորպորատիվ պարտատոմսերով։

ԱՎԿ–ի տվյալներով, 2025թ․–ի նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382․0 դրամ, ինչը 1,8%–ով ցածր է 2024թ․–ի նոյեմբերի նույն ցուցանիշից։

Ամբողջական հարցազրույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img