Հայաստանի համախառն պահուստները դեկտեմբերին աճել են՝ մինչև 5,1 մլրդ դոլար՝ ապահովելով ներմուծման 4,1 ամսվա ծածկույթ․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի/ԱՌԿԱ/ Հայաստանի համախառն պահուստները դեկտեմբերին աճել են շուրջ 500 մլն դոլարով՝ հիմնականում բնակարանային բարեփոխումների հետ կապված դրամաշնորհների և վարկերի հաշվին, ինչի արդյունքում ընդհանուր պահուստները հասել են 5,1 մլրդ դոլարի։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – December 2025» զեկույցում։

«Սա երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակն է և համարժեք է 4,1 ամսվա ներմուծմանը», — ասվում է հետազոտության մեջ։

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների՝ Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ կազմել են 5,086.3 մլն դոլար՝ նոյեմբերի 4,609.9 մլն դոլարի դիմաց։

ՀԲ հետազոտության մեջ նշվում է նաև, որ դեկտեմբերին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ միջինում չնչին ամրապնդվել է նախորդ ամսվա համեմատ։ Դեկտեմբերին դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է 3,8%-ով (տարեկան կտրվածքով), իսկ եվրոյի և ռուբլու նկատմամբ արժեզրկվել է համապատասխանաբար 7,6%-ով և 26,2%-ով։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թվականի դեկտեմբերին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 381.5 դրամ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img