Անհուսալի վարկերի մասնաբաժինը նվազման միտում ունի․ դրանք 2%-ից ցածր են․ ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Անհուսալի վարկերի մասնաբաժինը համակարգում նվազման միտում ունի։

Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը։

Նրա խոսքով՝  եթե նախկինում անհուսալի վարկերը կազմում էին մոտ 5 %, ապա հիմա դրանք 2%-ից էլ ցածր են։

ՀԲՄ նախագահը տեղեկացրեց նաև, որ կառավարության մշակած՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից օգտվել է 8000 մարդ, ինչը քիչ է սպասվածից։

Ազատյանի խոսքով՝ պետք է որոշակի իրազեկման և տեղեկացման աշխատանք կատարվի, որպեսզի մարդիկ այդ հնարավորությունից օգտվեն։

Ծրագրի մասին

ՀՀ կառավարությունը 205 միլիոն դրամ  է հատկացրել անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական գործունեությունը վերակագնելու ծրագրի շարունակականությունն ապահովելու համար։  Սահմանված ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում այն անհատ վարկառուներին, որոնց վարկերը 3 կամ ավելի տարի դասակարգվել են որպես անհուսալի։ Միևնույն ժամանակ մայր գումարը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։ 

Ծրագրի շրջանակում շահառուին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ իր աշխատավարձից և համարժեք վճարումներից (ներառյալ քաղաքացիական պայմանագրերով ստացված եկամուտները) հաշվարկված եկամտային հարկի 100%-ի չափով։ 

Այդ միջոցներն ուղղվում են անհուսալի վարկային պարտավորությունները մարմանը։   Աջակցությունը տրամադրվում է ոչ ավելի, քան 24 ամիս ժամկետով՝ սկսած անձին շահառու ճանաչելուց հաջորդող ամսվա առաջին օրվանից, բայց ոչ ավելի, քան մինչև անհուսալի վարկի լրիվ մարումը, որոշմամբ սահմանված հիմքերով աջակցության դադարեցումը կամ օրենքով նախատեսված հիմքերով պարտավորության դադարեցումը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img