Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025թ․–ի առաջին կիսամյակում հասել է 7,9 տրլն դրամի․ ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի վերջի  աճել է մինչև 7.9 տրիլիոն դրամ՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 6.4 տրիլիոն դրամի համեմատ։

Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնել է  Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանը։

Նրա տրամադրած տվյալների համաձայն՝ վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 23.2%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին՝ 1.8 տրիլիոն դրամ (աճը՝ 29.6%՝  2024 թվականի համեմատ): Միաժամանակ, 21.3%-ը կամ 1.7 տրիլիոն դրամը կազմում են հիփոթեքային վարկերը (աճը՝ 13.2%),  շինարարության ոլորտը՝ 11% (859.9 միլիարդ դրամ, աճ՝ 30.2%), իսկ սպասարկման ոլորտի վարկերը և այլ վարկերը՝ 10.7% (836.8 միլիարդ դրամ, աճ՝ 28.4%):

 Ըստ ՀԲՄ-ի՝ առևտրի ոլորտի վարկերը կազմել են ընդհանուր վարկային ներդրումների 9.4%-ը (ծավալը՝ 732,6 միլիարդ դրամ, աճը՝ 16.1%), արդյունաբերության ոլորտում՝ 9.3% (ծավալը՝ 728.3 միլիարդ դրամ, աճը՝ 25.2%), գյուղատնտեսության ոլորտում՝ 5.2% (ծավալը՝ 404.5 միլիարդ դրամ, աճը՝ 17.6%)։

Ազատյանի խոսքով՝ վարկերի կեսը՝ 49%-ը տրամադրվել է ֆիզիկական անձանց (3.7 տրիլիոն դրամ), 45%-ն ուղղվել է տնտեսությանը (3․4 տրիլիոն դրամ), իսկ 6%-ը՝ այլ ֆինանսական կազմակերպություններին (416 միլիարդ դրամ):

Անցյալ տարի գրանցվել է դրամով տրամադրված վարկերի մասնաբաժնի աճ։ Այսպես, 2020 թվականին դրամային և արտարժույթային վարկերի հարաբերակցությունը կազմել է 50%-50%-ի դիմաց, իսկ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ դրամային վարկերի մասնաբաժինը աճել է մինչև 66%։

Ներկայումս Հայաստանում գործում է 17 առևտրային բանկ։ ($1 –377,67  դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img