Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում 

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։ Բանկը թողարկել էր 6,5 մլրդ ՀՀ դրամ և 9 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով երեք տրանշ:  

Դրամային թողարկումների արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին երեք տարվա համար կազմում է 13.75%, որից հետո այն կհաշվարկվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման վրա։ Դոլարային պարտատոմսերի եկամտաբերությունը սահմանվել է 8.3%, իսկ առաջին երեք տարիներից հետո այն կհաշվարկվի SOFR տոկոսադրույքի հիման վրա։ 

Յունիբանկն առաջինն էր Հայաստանում, որ թողարկեց անժամկետ պարտատոմսեր: Նոր գործիքի թողարկումը նշանակալի իրադարձություն էր արժեթղթերի հայաստանյան շուկայի համար։ Անժամկետ պարտատոմսերը հնարավորություն են տալիս երկարաժամկետ հեռանկարում ստանալ կանոնավոր եկամուտ։ 

Հատկանշական է, որ պարտատոմսերի ամբողջ ծավալը տեղաբաշխվեց հաշված օրերի ընթացքում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է առաջարկի գրավչությունը և ներդրողների բարձր վստահությունը Յունիբանկի նկատմամբ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img