ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/ԱՌԿԱ/․   ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին:

Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսին՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կարգավորողը ծրագրում է խստացնել տեղեկատվության բացահայտման կամ թողարկողների ֆինանսական ցուցանիշների նկատմամբ պահանջները՝ շուկայի համար այդ ռիսկերը նվազեցնելու նպատակով:

Այս համատեքստում Գալստյանն ասել է, որ գոյություն ունի զարգացման երկու մոդել՝ անգլոսաքսոնական և Եվրոպայի մոդելը:

«Մի մոդելի ներքո հիմնական պատասխանատվությունը կրում է ներդրողը, այսինքն՝ ազդագրերի միջոցով դուք փորձում եք ներդրողին ապահովել առավելագույն տեղեկացվածությամբ, բայց ռիսկի վերաբերյալ որոշումը՝ գնել այդ արժեթուղթը, թե ոչ, ամբողջությամբ նրանն է:  Եվրոպայում գնացել են սպառողների պաշտպանության ճանապարհով՝ ավելի կարգավորվող շուկայի իմաստով: Եվ այս դեպքում գերիշխող է դարձել բանկային համակարգը»,- ասել է նա:

ԿԲ նախագահը նշել է, որ շուկայի զարգացման ուղղության ընտրության հարցը պետք է լուծվի:

«Էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերները, որոնք կապիտալի շուկայի զարգացման հետ կապված քաղաքականության հիմնական իրականացնողներն են, ենթադրում եմ, որ այնտեղ ուղղորդող դեր կխաղան և կտան այդ հարցերի պատասխանները՝ ո՞ր ուղղությամբ պետք է զարգանա մեր շուկան և ինչպե՞ս պետք է մեզ դրսևորենք շուկայի նկատմամբ, մասնավորապես՝ կիսե՞լ ռիսկերը, թե՞ ոչ»,- ասել է Գալստյանը:

2025 թվականի դեկտեմբերին ԿԲ նախագահը նշել էր, որ Հայաստանում ֆինանսական և ոչ ֆինանսական կառույցների կողմից թողարկված պարտատոմսերի ծավալը գերազանցում է 700 մլրդ դրամը, ինչը փոքր-ինչ գերազանցում է ծրագրված ցուցանիշները:

Գալստյանն ասել էր, որ իրական հատվածի գործընկերների կողմից թողարկվող պարտատոմսերի լեվերիջի գործակիցը (պարտքային բեռի աստիճանը – խմբ.) բավականին բարձր է՝ մոտ 17-19%: Նրա խոսքով՝ ներդրողները պետք է լինեն զգոն և ավելի ուշադիր նայեն որոշակի ֆինանսական ցուցանիշների, քանի որ լեվերիջը ենթադրում է որոշակի ռիսկ:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img