Հունվարին ՀՀ-ում զուտ ոչ առևտրային փոխանցումներն աճել են 43,7%-ով, ինչը զգալիորեն բարձր է նախորդ տարվա ցուցանիշից. Համաշխարհային բանկ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ Հունվարին Հայաստանում զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճել են 43,7%-ով (տ/տ)։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – March 2026» տեսության մեջ։

«Դա պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքի 43% աճով (ընդհանուր զուտ ներհոսքի 52%-ը), ինչպես նաև ԱՄՆ-ից ներհոսքի 7,6% ընդլայնմամբ (ընդհանուր զուտ ներհոսքի 38%-ը)»,- նշվում է հետազոտության մեջ։

Զեկույցի հեղինակները մատնանշում են, որ հունվարյան աճը զգալիորեն բարձր է եղել 2025 թվականի հունվարին արձանագրված 17,3% աճից։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2026 թվականի հունվարին ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված ոչ առևտրային անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 49,7 միլիոն դոլար՝ 2025 թվականի հունվարի 34,6 միլիոն դոլարի դիմաց։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img