Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2026թ․–ի I եռամսյակի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի I կիսամյակի արդյունքներով Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը: Հայաստանի բանկերի համախառն զուտ շահույթը (հարկումից հետո) 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 219,72 միլիարդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 200,7 միլիարդ դրամի դիմաց՝ ավելանալով 9,48%-ով:

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշային աղյուսակի համաձայն՝ 2026 թվականի I կիսամյակի արդյունքներով զուտ շահույթի (հարկումից հետո) ցուցանիշով առաջատարների հնգյակում ընդգրկվել են Արդշինբանկը, Ամերիաբանկը, Ակբա բանկը, Ինեկոբանկը և Էվոկաբանկը։

2026 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի ամենաշահութաբեր բանկն է դարձել Արդշինբանկը: Բանկի զուտ շահույթը կազմել է 68.78 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0.02% աճով:

Երկրորդ հորիզոնականում Ամերիաբանկն է՝ 39.99 միլիարդ դրամ շահույթի ցուցանիշով, ինչը 22.94%-ով գերազանցում է 2025 թվականի հունիսի վերջի արդյունքը:

Երրորդ տեղը զբաղեցնում է Ակբա բանկը, որը 2026 թվականի I կիսամյակի արդյունքներով ստացել է 16.54 միլիարդ դրամի շահույթ, որը կրճատվել է 3.89%-ով՝ անցյալ տարվա I կիսամյակի համեմատ:

Չորրորդ տեղն է զբաղեցնում Ինեկոբանկը՝ 13.64 միլիարդ դրամ զուտ շահույթի ցուցանիշով, ինչը 7.23%-ով ցածր է 2025 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքից:

Առաջատարների հնգյակը եզրափակում է Էվոկաբանկը, որի շահույթը կազմել է 13.45 միլիարդ դրամ: 2025 թվականի I կիսամյակի արդյունքներով բանկը գրանցել էր նույնանման ցուցանիշ:

Առաջին կիսամյակի արդյունքներով զուտ շահույթի ծավալով առաջատարն Արդշինբանկն է՝ 68.77 միլիարդ դրամ ցուցանիշով: Այնուհետև հաջորդում են Ամերիաբանկը (39.99 միլիարդ դրամ) և Ակբա բանկը (16.54 միլիարդ դրամ): Հնգյակում ընդգրկվել են նաև Ինեկոբանկը (13.64 միլիարդ դրամ) և Էվոկաբանկը (13.45 միլիարդ դրամ):

Նշենք նաև, որ II եռամսյակի արդյունքներով առաջատարների հնգյակն ունի հետևյալ տեսքը. Արդշինբանկ (35.66 միլիարդ դրամ, աճը 2026 թվականի I եռամսյակի համեմատ՝ 7.66%), Ամերիաբանկ (20.77 միլիարդ դրամ, եռամսյակային աճը՝ 8.03%), Էվոկաբանկ (9.57 միլիարդ դրամ, եռամսյակի աճը՝ 146.70%), Ակբա բանկ (8.95 միլիարդ դրամ, աճը՝ 17.90%) և Ինեկոբանկ (8.71 միլիարդ դրամ, աճը՝ 76.61%):

Շահույթի ծավալով բանկերի վարկանիշային աղյուսակի կազմման աղբյուրն է «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները: Օպերատիվ տվյալներ 2026 թվականի II եռամսյակի համար» տեղեկագիրը, որը կազմվել է հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա, որոնք հրապարակվում են ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան:

Սույն տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected]): ($1-ը = 365,93 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ-ի վարկային կազմակերպությունների վարկային և լիզինգային պորտֆելը 2026 թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 681.8 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների համախառն պորտֆելը 2026 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 681.8 մլրդ դրամ՝ նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 1.64%-ով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ 3.23%-ով

Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում

Մհեր Անանյանը նշանակվել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և ընդգրկվել Բանկի Վարչության կազմումՄհեր Անանյանը նշանակվել է Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և ընդգրկվել Բանկի Վարչության կազմում

Կառավարությունը քննարկում է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների առողջության ապահովագրության վճարի նոր մեխանիզմ

Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների առողջության ապահովագրության վճարի մի մասը, հնարավոր է, կատարի գործատուն

Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի

Moody’s Ratings միջազգային վարկանշային գործակալությունը բարելավել է IDBank-ի երկարաժամկետ ավանդային վարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից փոխելով «դրականի»

Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին առանց որևէ առիթի շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու նախաձեռնությունն այս անգամ անցկացվեց «Էրեբունի»մասնաճյուղում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img