Հայաստանի բանկերը կիսամյակի արդյունքում ավելացրել են զուտ շահույթը՝ մինչև 219,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի համախառն զուտ շահույթը (հարկումից հետո) 2026 թվականի I կիսամյակի արդյունքներով կազմել է 219,72 միլիարդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 200,7 միլիարդ դրամի դիմաց՝ ավելանալով 9,48%-ով:

Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները։ Օպերատիվ տվյալներ 2026 թվականի II եռամսյակի համար» տեղեկագրի տվյալները, որը կազմվել է հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա, որոնք հրապարակվում են ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան:

Ընդ որում, ընթացիկ տարվա II եռամսյակի արդյունքներով բանկային համակարգի շահույթը կազմել է 116,24 միլիարդ դրամ՝ նույն տարվա I եռամսյակի 103,48 միլիարդ դրամի դիմաց, աճը կազմել է 12,32%:

Հունիսի վերջի դրությամբ երկրի բոլոր 17 գործող բանկերը մնացել են շահութաբեր: 2025 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ շահույթն ավելացրել են 11 բանկեր, այնինչ 5 բանկի մոտ ցուցանիշը նվազել է: Մեկ բանկի շահույթը մնացել է անփոփոխ: Եռամսյակային համեմատությամբ՝ 2026 թվականի I եռամսյակի նկատմամբ, շահույթի աճ են գրանցել 12 բանկեր, իսկ 5 բանկի մոտ շահույթը նվազել է:

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 30.06.2026թ. դրությամբ կազմել են 13,84 տրիլիոն դրամ (աճը նախորդ եռամսյակի համեմատ՝ 5.21%-ով, իսկ 2025 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 19.15%-ով):

Բանկերի վարկային ներդրումների ծավալը 2026 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել է 8,56 տրիլիոն դրամ՝ 2026 թվականի մարտի վերջի համեմատ ավելանալով 6.80%-ով, իսկ 2025 թվականի հունիսի վերջի համեմատ՝ 23.56%-ով:

Համախառն պարտավորությունները 2026 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել են 11,61 տրիլիոն դրամ՝ ապահովելով 6.98% աճ 2026 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ և 20.27% աճ՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակի նկատմամբ:

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալի ծավալը 30.06.2026թ. դրությամբ կազմել է 2,23 տրիլիոն դրամ՝ նվազելով 3.13%-ով նախորդ եռամսյակի համեմատ և ավելանալով 13.63%-ով՝ նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատ։ (1$ = 365,93 դրամ):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 9–15)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգի ուշադրության կենտրոնում էին Արժույթի միջազգային հիմնադրամի  կողմից դրամավարկային քաղաքականության գնահատումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը և վարկային կազմակերպությունների եռամսյակային ցուցանիշների հրապարակումը։

ՀՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է ԿԲ բանկային հաշիվների ռեեստրի աշխատանքը. մի շարք ծառայություններ անհասանելի են

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, փոխանցում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով (ՎԻԴԵՈ)

HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

Wilco Wealth Management-ը հաղթող է ճանաչվել WealthBriefing MENA Awards 2026 մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում։ Մրցանակը շնորհվել է ընտանեկան կառավարման (family governance), իրավահաջորդության և ժառանգների կրթության թեմաները Հայաստանում օրակարգ բերելու ուղղությամբ ընկերության ջանքերի համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img