Wed, 16 April
10.1 C
Yerevan
USD: 391.27 RUB: 4.74 EUR: 444.48 GEL: 142.15 GBP: 518.90
spot_img

Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 1,2 %–ով` մինչև 18665,65 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը հուլիսի 25–ից 31-ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 18665,65 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից պակաս է մոտ 1,2 տոկոսով կամ 229,67 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 20288,75 դրամ` նվազելով 1,2 տոկոսով կամ 249,64 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 276,85 դրամ (9,56 դրամի անկում), բացթողնման գին` 300,93 դրամ (10,39 դրամի անկում), պլատինում` գնման գին` 15288.22 դրամ (93,83 դրամի անկում), բացթողնման գինը` 16719,62 դրամ (101,98 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 9260,55 դրամ (317,29 դրամի աճ), բացթողնման գինը` 10065,81 դրամ (344,88 դրամի աճ) ($1 – 476,13 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

Հայաստանի բանկային համակարգը 2024թ․–ին ապահովել է շուրջ 363 մլրդ դրամի շահույթ

Համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 300 մլրդ դրամով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img