Mon, 21 April
20.1 C
Yerevan
USD: 390.90 RUB: 4.79 EUR: 444.61 GEL: 142.30 GBP: 519.04
spot_img

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները» տեղեկագիրը

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է 2010թ.-ի առաջին եռամսյակի «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները» տեղեկագրի հերթական համարը: Տեղեկագիրը կազմվել է բանկային կազմակերպությունների` պաշտոնապես հրապարակվող և նրանց գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև բանկերի կողմից տրամադրված լրացուցիչ տեղեկատվության հիման վրա:

«Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները» տեղեկագիրը բանկային ցուցանիշների շուրջ 60 էջանոց աղյուսակային նյութ է և բաղկացած է 9 հիմնական բաժնից, որոնք բնութագրում են բանկային համակարգը՝ 1. Բանկերի ընդհանուր բնութագիրը, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Շահույթ/Վնաս, 6. Դրամական միջոցների շարժի մասին տեղեկություններ, 7. Լիկվիդայնության և կապիտալիզացիայի մակարդակը, 8. Ռիսկերի նորմատիվային ցուցանիշները, 9. Բանկերի եկամտաբերության և շահութաբերության ցուցանիշները:

Տեղեկագրում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանի բանկերի ֆինանսական իրավիճակի ընդհանուր պատկերը և դրանց գործունեության համեմատական վերլուծություն անցկացնել:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.-ի մայիսի 1-ից և մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում:

1999թ.-ից «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է «Հայաստանի բանկերի հիմնական ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը, 2005 թ.-ի մարտից՝ «Հայաստանի վարկային կազմակերպությունները» եռամսյակային տեղեկագիրը, 2006 թ.-ի մայիսից՝ «Բանկերի ֆինանսական ցուցանիշները»՝ ըստ ամենամյա անկախ աուդիտորական ստուգումների տվյալների, և 2008 թ.-ի հուլիսից՝ «Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

750 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի թողարկման սահմանափակումները վերաբերում են ստանդարտ ընթացակարգերին․ ԿԲ նախագահ

Թողարկումը ենթադրում է տեղեկատվության տրամադրում որոշակի արձանագրությունների շրջանակում

Դոլարի նկատմամբ դրամի միջին տարեկան փոխարժեքը 2025թ․–ին կանխատեսվում է 402 դրամի սահմանում․ ԵԱԶԲ

2026-2027 թթ․–ին միջին տարեկան փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կկազմի մոտ 406 դրամ

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել

Յունիբանկը թողարկել է 3․9 մլրդ դրամի բաժնետոմսեր

Նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 3.9 մլրդ ՀՀ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img