Mon, 21 April
21.1 C
Yerevan
USD: 390.51 RUB: 4.81 EUR: 449.98 GEL: 142.19 GBP: 522.85
spot_img

Կոնվերս Բանկի հովանավորությամբ կայացել է Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնը

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկի հովանու ներքո մայիսի 13-ին կայացել է Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնը, որին մասնակցել են հարյուրավոր  վազորդներ: 2-12 տարեկան երեխաները դրա շրջանակներում հաղթահարել են 1 կմ երկարությամբ վազքուղին: Իսկ մեծահասակները ուժերը չափել են 5, 10 կմ վազքուղիներում, ինչպես նաև էստաֆետում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում սա այս տարի առողջ ապրելակերպի խրախուսմանը միտված առաջին նախաձեռնությունն է, որը ուղղված էր առողջ ապրելակերպի խրախուսմանը և սպորտի հանրայնացմանը: Բանկի աջակցությամբ օրերս մեկնարկել է ևս մեկ  լայնամասշտաբ նախագիծ, որի շրջանակներում մարզահրապարակներ են կառուցվելու թե Երևանում, թե մարզերում», – ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Արեգնազ Հակոբյանը՝ հավելելով, որ սիրողական վազքի այս մարաթոնին Բանկը հանդես է գալին նաև որպես մասնակից:

«Նման նախագծերի իրականացման հարցում Կոնվերս Բանկի հետ համագործակցում ենք արդեն երկրորդ տարին՝ ոչ միայն քարոզելով առողջ ապրելակերպ, այլև հնարավորություն ստանալով օգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող երեխաների: Բանկի հովանավորությամբ իրականացված Converse Bank Yerevan Spring Run 2018-ի ողջ հասույթը կուղղվի «Հայ մայրեր» ՀԿ-ի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկ շահառուների աջակցմանը»,- եզրափակեց վազքի կազմակերպիչ Անահիտ Ադամյանը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

750 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի թողարկման սահմանափակումները վերաբերում են ստանդարտ ընթացակարգերին․ ԿԲ նախագահ

Թողարկումը ենթադրում է տեղեկատվության տրամադրում որոշակի արձանագրությունների շրջանակում

Յունիբանկը թողարկել է 3․9 մլրդ դրամի բաժնետոմսեր

Նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 3.9 մլրդ ՀՀ դրամ

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել

ՀՀ–ում Գերմանա–հայկական հիմնադրամի վարկերի համախառն ծավալը կազմում է 980մլրդ դրամ․ ԿԲ նախագահ

Գալստյանն ասաց, որ GAF-ը տրամադրում է նաև վարկային պրոդուկտներ, որոնք հասանելի են միկրո ձեռնարկություններին, այդ թվում՝ կանաչ ֆինանսավորման և էներգախնայողության մասով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img