Mon, 21 April
21.1 C
Yerevan
USD: 390.51 RUB: 4.81 EUR: 449.98 GEL: 142.19 GBP: 522.85
spot_img

Յունիստրիմը ռեկորդային շահույթ է գրանցել 2017 թ.–ի արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. «Յունիստրիմ» առևտրային բանկը 2017 թ.–ի արդյունքում գրանցել է ռեկորդային շահույթ` 224 մլն ռուբլու չափով։ Բանկի զուտ եկամուտները, նախորդ տարվա համեմատ, աճել են 29%–ով և կազմել 2,1 մլրդ ռուբլի։

2017 թ.–ին Յունիստրիմ միջազգային վճարային համակարգով ուղարկված դրամական փոխանցումների ծավալն աճել է 15%–ով և կազմել4,2 մլրդ դոլար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ԱՊՀ երկրներ և Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալներն աճել են 19%–ով։ Առավել նշանակալի ուղղությունների թվում առավել մեծ ծավալներ են գրանցվել անդրսահմանային փոխանցումների գծով դեպի ԱՊՀ երկրներ և Վրաստան. Հայաստան (+24%), Բելառուս (+21%), Ղըրղզըստան (+43%), Ուզբեկստան (+37%), Վրաստան (+31%)։

Հեռավոր արտասահմանի երկրներ իրականացված դրամական փոխանցումների ծավալներն աճել են 23%–ով. Հարավային Կորեա (+172%), ԱՄՆ (+75%), Չինաստան (+74%), Վիետնամ (+41%) և Հունաստան (+30%)։

Ռուսաստանի բանկի տվյալներով, 2017 թ.–ին Ռուսաստանից անդրսահմանային փոխանցումների գծով Յունիստրիմի շուկայի մասնաբաժինը կազմել է 26%, միաժամանակ փոխանցումների ծավալի աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 25%։

Դրական փոփոխություններն անդրադարձել են նաև այլ ծառայություններին. զգալի աճել են ոչ միայն առանց հաշվի բացման իրականացված փոխանցումները, այլև վճարային գործառնությունները։ Յունիստրիմի` վճարային բիզնեսի զարգացման ռազմավարության հաջող իրականացման շրջանակում վճարումների թիվը 2017 թ.–ին ավելացել է 40%–ով։

Հարկ է նշել նաև համակարգի հաճախորդների համար նախատեսված նոր ծառայության հաջող գործարկումը. 2017 թ.–ին հաճախորդներին հասանելի դարձան ազգային արժույթով փոխանցումները ԱՊՀ երկրների մեծ մասի և Վրաստանի համար (բելառուսական ռուբլի, մոլդովական լեյ, ղազախական տենգե, հայկական դրամ, վրացական լարի, տաջիկական սոմոնի և ուզբեկական սումի)։ Փոխանցումներ հնարավոր է կատարել ինչպես Յունիստրիմի սեփական ցանցի կետերից, այնպես էլ առցանց։

IV եռամսյակում գործարկվել է Money Transfers հավելվածը VISA/Mastercard/Maestro/ՄԻՐ պլաստիկ քարտերով դրամական փոխանցումների համար։ «Յունիստրիմ Փոխանցումներ» բջջային հավելվածի միջոցով կարելի է արագ և հարմարավետ ուղարկել դրամական միջոցներ իրական ժամանակի ռեժիմով դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Վրաստան, ինչպես նաև հեռավոր արտասահման` օգտագործելով ցանկացած բանկի կողմից թողարկված VISA/Mastercard/Maestro/ՄԻՐ քարտերը, հնարավոր է ստանալ կանխիկ գումար Յունիստրիմ դրամական փոխանցումների միջազգային վճարային համակարգի գրասենյակներում։ «Յունիստրիմ Փոխանցումներ» հավելվածը կոչված է առավելագույնս դյուրացնել Յունիստրիմ համակարգով բանկային քարտից գումար փոխանցելու ընթացակարգը։ Հավելվածը թույլ է տալիս պահպանել մի քանի բանկային քարտերի տվյալներ, կազմել փոխանցումները ստացողների հարմարավետ ցանկեր,  ծանոթանալ գործառնությունների պատմությանը և ուղարկված փոխանցումների ակտուալ կարգավիճակներին։ Փոխանցումն իրականացնելու մասին օգտատերը ծանուցվում է push հաղորդագրության միջոցով։

««Յունիստրիմ» առևտրային բանկի զարգացման` մինչև 2020 թ.–ի ռազմավարությունը նախատեսում է բիզնես–ուղղությունների ավելի ակտիվ զարգացում, մենք նախատեսում ենք հատուկ ուշադրություն դարձնել իրավաբանական անձանց հաշվարկա–դրամարկղային սպասարկման զարգացմանը և ՅՈՒՆԻՍՏՐԻՄ VISA/ՄԻՐ բանկային քարտերի թողարկմանը։ 2017 թ.–ի արդյունքներով բանկին հաջողվել է սպասարկել ավելի քան 2 հազար իրավաբանական անձ, իսկ բանկային քարտերի թողարկումը տարեվերջին գերազանցել է 60 հազարը։ Մենք ուրախ ենք, որ մեր հաճախորդները հետաքրքրված են ծառայություններից օգտվելու հարցում և կանենք ամեն ինչ, որպեսզի ծառայությունների մատուցման գործընթացը մնա բարձրագույն մակարդակում», – նշել է «ՅՈՒՆԻՍՏՐԻՄ» առևտրային բանկի վարչության նախագահ Կիրիլ Պալչունը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

Դոլարի նկատմամբ դրամի միջին տարեկան փոխարժեքը 2025թ․–ին կանխատեսվում է 402 դրամի սահմանում․ ԵԱԶԲ

2026-2027 թթ․–ին միջին տարեկան փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կկազմի մոտ 406 դրամ

750 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի թողարկման սահմանափակումները վերաբերում են ստանդարտ ընթացակարգերին․ ԿԲ նախագահ

Թողարկումը ենթադրում է տեղեկատվության տրամադրում որոշակի արձանագրությունների շրջանակում

Յունիբանկը թողարկել է 3․9 մլրդ դրամի բաժնետոմսեր

Նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 3.9 մլրդ ՀՀ դրամ

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img