Mon, 21 April
24.1 C
Yerevan
USD: 390.90 RUB: 4.79 EUR: 444.61 GEL: 142.30 GBP: 519.04
spot_img

ՀՖԲ-ն կտա վեց ընկերությունների մասնավորեցման նպատակահարմարության գնահատականը

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. «NASDAQ OMX Արմենիա» հայկական ֆոնդային բորսան առաջիկայում մտադիր է հրապարակել վեց պետական ընկերությունների մասնավորեցման նպատահարմարության իր գնահատականը, ասաց ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի սեպտեմբերի 23-ի նիստի ժամանակ առաջին անգամ թույլատրել է մասնավորեցնել 100 տոկոս պետական մասնաբաժին ունեցող վեց ընկերություն՝ դրանց բաժնետոմսերը NASDAQ OMX Արմենիա բորսայում ներկայացնելու միջոցով: Նման կերպ մասնավորեցման գործընթաց պետք է անցնեն Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծման ինստիտուտը, «Ատոմսերվիս», «Նեդրոլոգ», «Ջրամատակարարման երևանյան հատված» ընկերությունները, ինչպես նաև «Կապուտակ» (Սևան) և «Նարեկ» (Գյումրի) հանգստյան տները: «Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր Պետական ունեցվածքի կառավարման վարչությունը մեզ նամակ է հղել, որում մեր կարծիքն են հարցնում այս ընկերությունների մասնավորեցման նպատակահարմարության մասին` հաշվի առնելով գործընթացի միջանկյալ արդյունքները», – պարզաբանեց Մելիքյանը:

Նա տեղեկացրեց, որ այս ձեռնարկություններից երկուսի մասով նախնական ընթացակարգեր են իրականացվել, որոնք ուղղված էին նրան, որ ընկերությունները դուրս գային մասնավորեցման, գնահատվել է նաև ընկերություններից մեկի արժեքը:

«Պատրաստվել են նաև կառավարական որոշումների նախագծերը, և այս փուլում ընթանում է որոշումների նախագծերում փոփոխություններ կատարելու կապակցությամբ առաջարկների և խորհրդատվությունների հավաքագրման ընթացակարգը», – պարզաբանեց նա: Այս կապակցությամբ Մելիքյանը կարծիք հայտնեց, որ պետական ունեցվածքի մասնավորեցման գործընթացը պետք է իրականացվի թափանցիկ և հրապարակային կերպով, ընդ որում այն պետք է իսկապես այդպիսին լինի:

«Կարծում եմ, որ պետական սեփականության վաճառքը ֆոնդային բորսայի հարթակի օգտագործմամբ միաժամանակ կապահովի այդ երկու պայմանների կատարումը»:

Հետևաբար, որպեսզի հասարակությունն իրական տեղեկատվություն ստանա այն մասին, թե ինչ ընկերություններ են դրանք, ամենանպատակահարմարը մասնավորեցման համար ֆոնդային բորսայի հարթակի և մեխանիզմների օգտագործումն է», – ընդգծեց նա: Մասնավորեցման համար ներկայացված 80 ձեռնարկություններից ընտրվել են վեց ընկերություններ: Միաժամանակ մասնավորեցման ներկայացված բոլոր ընկերությունները գործող են: Կառավարության որոշմամբ` մասնավորեցման գործընթացը պետք է ավարտվի վեց ամսվա ընթացքում:

Այս պահին Հայաստանում գործում է պետական մասնակցությամբ շուրջ 500 ընկերություն, որոնցից 100-ում պետական մասնաբաժինը կազմում է 50 և ավելի տոկոս: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

Դոլարի նկատմամբ դրամի միջին տարեկան փոխարժեքը 2025թ․–ին կանխատեսվում է 402 դրամի սահմանում․ ԵԱԶԲ

2026-2027 թթ․–ին միջին տարեկան փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կկազմի մոտ 406 դրամ

750 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի թողարկման սահմանափակումները վերաբերում են ստանդարտ ընթացակարգերին․ ԿԲ նախագահ

Թողարկումը ենթադրում է տեղեկատվության տրամադրում որոշակի արձանագրությունների շրջանակում

Յունիբանկը թողարկել է 3․9 մլրդ դրամի բաժնետոմսեր

Նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 3.9 մլրդ ՀՀ դրամ

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img