Mon, 21 April
15.1 C
Yerevan
USD: 390.51 RUB: 4.81 EUR: 449.98 GEL: 142.19 GBP: 522.85
spot_img

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններ` Արաբկիր համայնքում գտնվող «Կոմիտաս պարկ» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում անշարժ գույք ձեռք բերելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններ` Արաբկիր համայնքում գտնվող «Կոմիտաս պարկ» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում անշարժ գույք ձեռք բերելու համար, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

ՎՏԲ–Հայաստան Բանկը սկսել է ընդունել հիփոթեքային վարկի դիմումներ՝ անմիջապես կառուցապատողից, պետական ​​ծրագրի շրջանակնեՖ,րում բնակարանների ձեռք բերման նպատակով՝ նախատեսված պետական ​​ծառայողների համար՝ վարկի մասով վճարված տոկոսագումարների չափով եկամտահարկի վերադարձի հնարավորությամբ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Հաճախորդներն, ովքեր վիճակահանության արդյունքում ստացել են կառուցման փուլում գտնվող «Կոմիտաս պարկ»  բնակելի համալիրում բնակարանների ձեռք բերման իրավունք, կարող են դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոն կամ որևէ այլ մասնաճյուղ: Անհատական մենեջերը կկազմակերպի վարկավորման ամբողջ գործընթացն՝ ապահովելով հաճախորդների համալիր ու հարմարավետ սպասարկում: 

Բնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարանի համար ստորգետնյա կայանատեղում նախատեսված  է առնվազն մեկ կայանատեղի, որը ծրագրի շրջանակներում համարվում է կցված  բնակարանին որպես մեկ գույքային միավոր, և տրամադրվող հիփոթեքային վարկի պայմանագրի շրջանակներում նույնպես ենթադրում է վճարված տոկոսագումարների չափով եկամտահարկի վերադարձ: 

Բանկը պետական ծրագրի շրջանակներում տրամադրում է վարկ բնակարանների ձեռքբերման համար՝ սկսած ընդամենը 10% կանխավճարից, տարեկան 10.3 – 12.6% (փաստացի տոկոսադրույք` 11.6% – 13.4%): Վարկի նվազագույն գումարը 1 մլն ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 200 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը` 3 – 30 տարի: Բանկն իրականացնում է ձեռք բերված գույքի ապահովագրություն և վարկառուի անձնական ապահովագրություն վարկի գործողության ողջ ժամանակահատվածի համար:

Հիփոթեքային վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկավորման վերաբերյալ նախնական որոշումը կայացվում է 1.5 աշխատանքային օրվա ընթացքում: 

«ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն՝ Տաթևիկ Բադալյանը նշում է. «Հիփոթեքն այսօր շարունակում է մնալ Հայաստանում բնակարանների ձեռք բերման ամենատարածված եղանակներից մեկը, հատկապես՝ մայրաքաղաքում և երկրի այն շրջաններում, որտեղ բնակարաններն առավելապես թանկ են: Սա թույլ է տալիս մեր հաճախորդներին չհետաձգել անշարժ գույքի գնումը և լուծել բնակարանային հարցը մոտ ապագայում: Մենք անընդհատ բարելավում ենք հիփոթեքային վարկավորման պայմանները, զարգացնում ենք պրոդուկտների շարքը, ​​ներդնում ենք նորանոր հնարավորություններ երկրի առաջատար շինարարական ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության համար:  Ոչ հեշտ 2020թ․-ից հետո հիփոթեքային շուկան վերականգնվում է ավելի արագ, քան սպառողական վարկերի մյուս սեգմենտները, և ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես այս ոլորտի առաջատարներից մեկը, նույնպես վերսկսել է հիփոթեքային բիզնեսի ինտենսիվ աճը՝ 2021թ․-ին մեր հիփոթեքային պորտֆելն  աճել է 25%-ով»: 

«Կոմիտաս պարկ» բնակելի համալիրում պետական ​​ծրագրով անշարժ գույքի վարկով ձեռք բերման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում՝  հետևյալ հղումով, Հիփոթեքային կենտրոնում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև հետևյալ հղումով

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

750 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի թողարկման սահմանափակումները վերաբերում են ստանդարտ ընթացակարգերին․ ԿԲ նախագահ

Թողարկումը ենթադրում է տեղեկատվության տրամադրում որոշակի արձանագրությունների շրջանակում

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել

Յունիբանկը թողարկել է 3․9 մլրդ դրամի բաժնետոմսեր

Նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 3.9 մլրդ ՀՀ դրամ

ՀՀ–ում Գերմանա–հայկական հիմնադրամի վարկերի համախառն ծավալը կազմում է 980մլրդ դրամ․ ԿԲ նախագահ

Գալստյանն ասաց, որ GAF-ը տրամադրում է նաև վարկային պրոդուկտներ, որոնք հասանելի են միկրո ձեռնարկություններին, այդ թվում՝ կանաչ ֆինանսավորման և էներգախնայողության մասով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img