Mon, 21 April
20.1 C
Yerevan
USD: 390.90 RUB: 4.79 EUR: 444.61 GEL: 142.30 GBP: 519.04
spot_img

Հայկական դրամը փոքր-ինչ գերագնահատված է. ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՀ հայկական առաքելության նորանշանակ ղեկավար Մարկ Հորթոնը (Мark Horton) կարծում է, որ հայկական դրամը փոքր-ինչ գերագնահատված է։

«Այժմ ընթացիկ հաշվի դեֆիցիտը շատ մեծ է, այն մոտ է ՀՆԱ 15 տոկոսին։ Հայաստանի համար դժվար է ապրել ընթացիկ հաշվի 15 տոկոս դեֆիցիտով։ Այդ առումով պետք է փոխել դրամի արժեքը»,- ասաց նա։

Նշելով, որ հայկական բանկերի լիկվիդայնությունը շատ մեծ է, Հորթոնը կարծիք հայտնեց, որ հնարավոր է, որ դա պայմանավորված է դոլարիզացիայի մակարդակով։

«Բանկերը մեծ դոլարային լիկվիդայնություն ունեն։ Այդ գործոնը նաև ազդում է նաև փոխարժեքի վրա և աջակցում է դրամին»,- պարզաբանեց նա։

Միաժամանակ առաքելության ղեկավարը չի բացառում հավանականությունը, որ այդ իրավիճակը ժամանակավոր բնույթ է կրում, և պայմանավորված է բանկային ոլորտի  վերջին զարգացումներով և նորմատիվ կարգավորմամբ։

«Քանի որ փոխվել են ռեզերվացիային վերաբերող նորմատիվները, ամռան ընթացքում բանկային ոլորտում դոլարային լիկվիդայնություն է կուտակվել, որը կնվազի, երբ կանցնեն վերջին մի քանի ամիսների հետևանքները»,- ասաց նա։

Ապրիլի 14-ից, ՀՀ ԿԲ որոշման համաձայն, կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում խստացվել են բանկերի արտարժույթային ակտիվների նկատմամբ պահանջները: Ըստ այդմ, այժմ ռեզերվացվում է կապիտալը ռիսկերը ծածկելու համար՝ հաշվարկելով 18 տոկոսով՝ նախկին 12 տոկոսի փոխարեն:

Բացի այդ, ըստ Հորթոնի, դեպոզիտների դոլարիզացիան, որը վեց ամիս առաջ հասել էր բարձրակետին՝ 73-75 տոկոս, նվազել է մինչև 60 տոկոս։

«Բանկային հատվածի հետ մեր քննարկումների ընթացքում մենք հասկացանք, որ նաև կարևոր է դեպոզիտներ ներգրավել դրամով։ Անհրաժեշտ է, որպեսզի բանկերը շարունակեն լուծել լիկվիդայնության հարցերը»,- ասաց նա։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

750 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի թողարկման սահմանափակումները վերաբերում են ստանդարտ ընթացակարգերին․ ԿԲ նախագահ

Թողարկումը ենթադրում է տեղեկատվության տրամադրում որոշակի արձանագրությունների շրջանակում

Դոլարի նկատմամբ դրամի միջին տարեկան փոխարժեքը 2025թ․–ին կանխատեսվում է 402 դրամի սահմանում․ ԵԱԶԲ

2026-2027 թթ․–ին միջին տարեկան փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կկազմի մոտ 406 դրամ

Յունիբանկը թողարկել է 3․9 մլրդ դրամի բաժնետոմսեր

Նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 3.9 մլրդ ՀՀ դրամ

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img