Thu, 23 January
-4.9 C
Yerevan
USD: 398.74 RUB: 4.05 EUR: 416.60 GEL: 139.52 GBP: 493.00
spot_img

«Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերությունն ԱրարատԲանկին 3 մլն եվրո է տրամադրել ՓՄՁ-ների աճը խթանելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկը և Նիդերլանդների «Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերության կողմից կառավարվող երկու՝ «Տրիոդոս Ֆէը Շէը Ֆանդ» և «Տրիոդոս Մայքրոֆայնանս Ֆանդ» ներդրումային հիմնադրամները 3 մլն եվրոյի երկկողմ վարկային պայմանագիր են կնքել՝ ուղղված Հայաստանում տեղական բիզնեսներին հետագայում աջակցություն ցուցաբերելուն, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Կանաչ վարկավորման և կին ձեռներեցների աջակցման ծրագրերին ուղղված այս վարկն ԱրարատԲանկին հնարավորություն կտա ընդլայնել ՓՄՁ հաճախորդների կարիքներին ու պահանջներին համապատասխան մշակված պրոդուկտներն ու ծառայությունները, ինչպես նաև կնպաստի այս կարևոր հատվածի զարգացմանը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և նպաստելով երկրում տնետեսական աճին, ինչը խիստ անհրաժեշտ է հատկապես Covid-19-ի և հետպատերազմյան ժամանակաշրջանում։

«Մենք ուրախ ենք, որ ֆինանսավորում ենք ստանում այնպիսի հուսալի գործընկերոջից, ինչպիսին է «Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերությունը, հատկապես այսօր, երբ ՓՄՁ-ների համար լրացուցիչ աջակցություն ստանալն ու ֆինանսների հասանելիության բարելավումն ավելին է, քան պարզապես անհրաժեշտություն։ Կառուցողական գործարար լուծումներով մենք միշտ աջակցել ենք ՓՄՁ-ներին իրենց բիզնեսի ներուժը բացահայտելու շնորհիվ արձագանքել ներկայիս մարտահրավերներին, հարմարվել փոփոխություններին, իրականացնել ամենահավակնոտ ծրագրերն ու նվաճել նոր բարձրունքներ: Հատկանշական է, որ մինչ այժմ մենք ավելի քան 143 մլն եվրո արդեն տրամադրել ենք շուրջ 3908 փոքր և միջին ձեռնարկությունների, և այս թիվն անընդհատ աճում է։ Այս համատեքստում ԱրարատԲանկի նախաձեռնությունները նպաստում են ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը և դրանց թվի աճին Հայաստանում։ Վստահեցնում եմ, որ մենք շարունակում ենք մշակել ու զարգացնել նոր ռազմավարություն և հավատարիմ ենք մնում մեր՝ «lifelong partner for business» («կյանքի բիզնես-գործընկեր») դերակատարմանը, – նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։   

«Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերության Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Ռոսաննա Սարկեեվան նշել է. «ԱրարատԲանկը շատ կարևոր դեր ունի Հայաստանում ՓՄՁ ոլորտի ընթացիկ և ապագա կարիքներին արձագանքելու գործում, ոլորտ, որը ոչ միայն պահպանում և զարգացնում է բիզնեսը, այլև ձևավորում է երկրի տնտեսության ողնաշարը։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս վարկը նպաստի ԱրարատԲանկի կանաչ վարկավորման և կանանց բիզնես վարկերի պրոդուկտների շրջանակի ընդլայնմանը, ինչպես նաև ֆինանսական ենթակառուցվածքի հզորացմանը՝ COVID-19 համավարակի ազդեցությունն ու պատերազմի հետևանքները մեղմելու համար։

«Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերության մասին

«Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերությունը (Տրիոդոս Այ Էմ) միավորում է բազմաթիվ ներդրողների, ովքեր ձգտում են ապահովել իրենց կապիտալի գործառնումը երկարաժամկետ և դրական փոփոխություններին միտված կայուն ու նորարար ձեռներերկատիրություններում և բիզնեսներում: Այս կերպ Տրիոդոս Այ Էմ-ը կատալիզատոր է ծառայում այն ոլորտներում, որոնք առանցքային են աշխարհի փոխակերպման գործում՝ դարձնելով այն ավելի արդար, կայուն և մարդասիրական: Ընկերությունն իր 25 տարվա գործունեության ընթացքում կուտակել է խորը և համապարփակ գիտելիքներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Կլիմա և էներգախնայողությունը, Ֆինանսական հասանելիությունը, Կայուն սնունդ և գյուղատնտեսութունը, ինչպես նաև ընկերությունը ներդրումներ է կատարում այնպիսի կազմակերպություններում, որոնք էապես նպաստում են դեպի ավելի կայուն հասարակության փոխակերպմանը: Տրիոդոս Այ Էմ-ը շուրջ 50 երկրում ավելի քան 750 ներդրում իրականացրած համաշխարհային մասշտաբով ազդեցիկ ընկերություն է, որը կառավարում է 4.9 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվներ (2020թ.-ի հունիսի վերջի դրությամբ): Տրիոդոս Այ Էմ-ը դուստր ընկերություն է և 100%-ով պատկանում է Տրիոդոս Բանկ Էն Վի-ին , որը հիմնադրվել է Նիդերլանդներում 1980թ.-ին և համարավում է աշխարհում կայուն բանկային գործի առաջատար փորձագետը:

Ավելին` հետևյալ հղմամբ։ 

ԱրարատԲանկի մասին

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, հիմնադրվել է 1991թ.-ին և ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներ և ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

Նորարարական բանկային տեխնոլոգիաներով և կորպորատիվ կառավարման լավագույն փորձով Բանկն ունի 56 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 16 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ:

Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ ԱրարատԲանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Ընթացիկ տարում, չնայած գլոբալ մարտահրավերներին, Բանկը կարողացավ ապահովել հիմնական ցուցանիշների կայունությունը: Այսպես, իր գործունեության արդյունքում սեպտեմբերի վերջի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 487.0 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներում վարկային ներդրումները կազմել են 296.1 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 55.2%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (163.3 մլն դոլար), իսկ 46.8%-ը՝ մանրածախ վարկավորմանը (138.4 մլն դոլար):

Հաշվետու ժամանակաշրջանում Բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 406.3 մլն դոլար: Այստեղ շուրջ 31.8%-ը կամ 129.2 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 24.3%-ը կամ 98.9 մլն դոլարը ժամկետային ավանդներին և 21.9%-ը կամ 88.8 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2020թ.-ի ընթացքում Բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 24 մլն դոլարով (32.1%):

Բանկի ընդհանուր կապիտալը նախորդ տարվա 77.7 մլն դոլարի համեմատ աճ՝ է գրանցել կազմելով 80.7 մլն դոլար: 2020թ.-ի 9-ամսյա Զուտ շահույթը կազմել է 4.3 մլն դոլար: Չնայած 2020թ.-ի ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին՝ Բանկին հաջողվել է սեպտեմբերի դրությամբ պահպանել կապիտալի համարժեքության 15.28% և ընդհանուր իրացվելիության 24.78% մակարդակ:

Ավելին՝ հետևյալ հղումներով։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում

Մասնաճյուղում առկա է նաև վճարային տերմինալ հաշվի համալրում, վարկի մարում կամ տարբեր ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու համար

«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (ՎԻԴԵՈ)

Ապարանի աղբյուրներից հոսող ջուրը «Shoonch» ջրերի գործարանում անցնում է հատուկ ֆիլտրացիոն համակարգ՝ պահպանելով համն ու քիմիական կարևոր տարրերը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 20 միլիոն դոլար և 7.7 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր է թողարկել

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 6 տարի է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` 3 ամիս

Դեկտեմբերին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը գրեթե 2%-ով ցածր է եղել մեկ տարի առաջվա ցուցանիշից

2024 թվականի դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 396,5 դրամ՝ 2023 թվականի դեկտեմբերի 404,5 դրամի դիմաց

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

ПОПУЛЯРНЫЕ ТЕМЫ

ԵԱԶԲ․ Հայաստանում մեծանում է 2025 թ․–ի առաջին եռամսյակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ընթացիկ ցիկլն ավարտելու հավանականությունը

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կանխատեսում է գների աճի հետագա արագացում առաջիկա ամիսներին և գնաճի ձևավորում, որը մոտ է ՀՀ կենտրոնական բանկի թիրախին (3+/-1%)

Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում

Մասնաճյուղում առկա է նաև վճարային տերմինալ հաշվի համալրում, վարկի մարում կամ տարբեր ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու համար

2024թ․–ի արդյունքում Հայաստանում գրանցվել է 1,5%–ի գնաճ

Ըստ ԱՎԿ-ի, դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գրանցվել է 1% գնաճ

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել

Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ C360 Mastercard Standard, C360 Mastercard Gold, C360 Mastercard World Elite, Woman’s Card, Mastercard Standard, Mastercard Gold, Mastercard World Elite քարտապանների համար

UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում

Կոնվերս Բանկը միացել է UBPAY միջազգային համակարգին

«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (ՎԻԴԵՈ)

Ապարանի աղբյուրներից հոսող ջուրը «Shoonch» ջրերի գործարանում անցնում է հատուկ ֆիլտրացիոն համակարգ՝ պահպանելով համն ու քիմիական կարևոր տարրերը

15․2մլրդ դրամի հետվճար․ թոշակների cashback–ի ծրագրի ժամկետը երկարաձգվել է

Անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Popular Categories

spot_imgspot_imgspot_img