Mon, 21 April
14.1 C
Yerevan
USD: 390.90 RUB: 4.79 EUR: 444.61 GEL: 142.30 GBP: 519.04
spot_img

ԱՄՆ բորսաները 0,9-1,8% են կորցրել կորպորացիաների հաշվետվություններ հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային հարթակները չորեքշաբթի փակվել են 0.9-1.8 տոկոսանոց նվազմամբ` կորպորատիվ լուրերից ներդրողների հիասթափությունների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Dow Jones արդյունաբերական ցուցիչը կորցրել է 0.94 տոկոս և կազմել 14618.59 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ–ը կրճատվել է 1.84 տոկոսով և կազմել է 3204.67 կետ։ S&P 500 լայն շուկայի ցուցիչը կրճատվել է 1.43 տոկոսով` մինչև 1552.01 կետ։

Bank of America–ի զուտ շահույթն առաջին եռամսյակի արդյունքներով աճել է չորս անգամ` մինչև 2.62 միլիարդ դոլար կամ մեկ ակցիայի համար 0.2 դոլարով։ Միաժամանակ, վերլուծաբաններն ակնկալում էին 0.22 դոլարի ցուցանիշ։ Bank of New York Mellon–ն ընդհանրապես նշել է 266 միլիոն դոլարի կամ մեկ բաժնետոմսի համար 0.23 դոլարի վնասը։ Ցուցանիշը վերլուծաբանների կանխատեսումներից ավելի վատն է։ Նրանք ակնկալում էին մեկ բաժնետոմսի դիմաց 0.47 դոլարի շահույթ։

Ամերիկյան ցուցիչների անկումը չի զսպել նաև շրջաններում տնտեսական դրության մասին  ԴՊՀ մեկնաբանությունների  ամփոփագրերի հրապարակումը` Beige Book–ը, որի համաձայն, փետրվարի վերջին–ապրիլի սկզբին բոլոր 12 օկրուգները տնտեսական աճ են գրանցել։ Տնտեսական ակտիվության չափավոր աշխուժացում է գրանցվել հինգ օկրուգներում, ևս հինգը տնտեսական ակտիվության «համեստ» աճ են դրսևորել։

Ներդրողներն ուշադրություն են դարձրել Եվրոպայից ստացված լուրերին։ Գերմանիայի ԿԲ ղեկավար Յենա Վայդմանը չորեքշաբթի հայտարարել է, որ եվրոպական պարտքային ճգնաժամի և դրա հետևանքների հաղթահարումն առաջիկա տասը տարիների գլխավոր խնդիրն է դառնալու։ Առքուվաճառքների ավարտին Egan-Jones գործակալությունը հենց Գերմանիայի վարկանիշն A+ –ից նվազեցրել է մինչև A` երկրի ՀՆԱ–ի նկատմամբ պետպարտքի հարաբերակցության աճի վերաբերյալ գործակալության փորձագետների կանխատեսումների ֆոնին։

UBS–ի ռազմավար Ջոնաթան Գոլուբի (Jonathan Golub) կարծիքով` ամերիկյան ֆոնդային շուկան պատրաստ է «գարնանային արձակուրդների» և ներդրողների վնասների տնտեսական աճի դանդաղման և կորպորացիաների շահույթների պատճառով։ «Շուկայի աճը հակասել է տնտեսական միտումներին և թույլ եկամուտներին»,– ասել է նա Bloomberg գործակալությանը։ -0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

750 մլն դոլարի հայկական եվրապարտատոմսերի թողարկման սահմանափակումները վերաբերում են ստանդարտ ընթացակարգերին․ ԿԲ նախագահ

Թողարկումը ենթադրում է տեղեկատվության տրամադրում որոշակի արձանագրությունների շրջանակում

Դոլարի նկատմամբ դրամի միջին տարեկան փոխարժեքը 2025թ․–ին կանխատեսվում է 402 դրամի սահմանում․ ԵԱԶԲ

2026-2027 թթ․–ին միջին տարեկան փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կկազմի մոտ 406 դրամ

«ԱՌԿԱ» գործակալությունը գործարկել է Armbanks.am թարմացված բանկային պորտալը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հայտնում է Armbanks.am թարմացված բանկային պորտալի գործարկման մասին, որն ավելի ժամանակակից և ֆունկցիոնալ է դարձել

Յունիբանկը թողարկել է 3․9 մլրդ դրամի բաժնետոմսեր

Նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 3.9 մլրդ ՀՀ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img