Նորություններ

ՀՀ ԿԲ-ն պարզաբանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը

Հայաստանի Կենտրոնական բանկը տոկոսադրույքը թողել է անփոփոխ, քանի որ դեռևս չի արձանագրում գնաճային սպասումների շեղում թիրախային մակարդակից, հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

Դոլարի և եվրոյի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թ.-ի օգոստոսի 4-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, օգոստոսի 3-ի համեմատ, աճել է 1.03 կետով՝ հասնելով 367.01 դրամի։

ՀՀ բանկերի միության նախագահը վիճահարույց է անվանել բանկերի շահութաբաժինների հարկը 15% դարձնելը

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը վիճահարույց է համարում բանկերի շահութաբաժինների հարկի դրույքաչափը 5%-ից մինչև 15% բարձրացնելու որոշումը

Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը

Moody’s վարկանիշային գործակալությունը Ակբա բանկի երկարաժամկետ ավանդների և թողարկողի Ba3 վարկանիշների հեռանկարը կայունից փոխել է դրականի

Հայաստանի բանկային համակարգի կիսամյակային շահույթն աճել է 6,8%-ով՝ հասնելով 214 մլրդ դրամի. ՀԲՄ

Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 214 մլրդ դրամ, հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը

Հայաստանը կպատրաստի գործողությունների ծրագիր՝ MONEYVAL-ի առաջարկությունների իրականացման համար․ Բանկերի միություն

Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովն առաջիկայում քննարկման կներկայացնի MONEYVAL-ի հանձնարարականների կատարման գործողությունների ծրագիրը, «ԱՌԿԱ» գործակալության հարցին ի պատասխան հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը

Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Euromoney-ն ֆինանսական ոլորտի ամենահեղինակավոր միջազգային պարբերականներից մեկն է, իսկ դրա Awards for Excellence մրցանակները ողջ աշխարհում բանկերի ձեռքբերումներն ու ոլորտում ունեցած հաջողությունների ամենահեղինակավոր գնահատականներից են, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։ Կազմակերպությունը հրապարակել է հոդված՝ ներկայացնելով Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ընթացքը և գրանցած հաջողությունները, ինչի շնորհիվ Բանկը վերջերս լավագույնն է ճանաչվել Euromoney-ի մրցանակաբաշխության «Armenia’s Best Digital Bank...

ԿԲ խորհուրդը 6–րդ անգամ անընդմեջ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5%–ի սահմանում

Անփոփոխ են մնացել նաև լոմբարդային ռեպոն՝ 8% և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքը՝ 5%

Արտերկրից դեպի Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը I կիսամյակում ավելացել է մոտ 2,3 անգամ

Միայն հունիսին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 292,5 մլն դոլար՝ անցյալ տարվա մայիսի 75,9 մլն դոլարի դիմաց

Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին

Հազարավոր գաղափարներ, բազմաթիվ մասնակիցներ՝ մեկ վայրում։ Seaside Startup Summit-ն այս տարի ևս համախմբել էր նորարար լուծումներ փնտրող ստարտափերներին և արդեն իսկ կայացած խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հուլիսի 27–31)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը ձևավորում էին բանկային հատվածի տվյալները, վարկանիշային սահմանումները, գնաճի և պետական պարտքի կանխատեսումները, արտարժույթի փոխարժեքների դինամիկան, «Բիբլոս Բանկ Արմենիա»-ում կադրային փոփոխությունը և Ռուսաստան ապրանքների մատակարարման սահմանափակումների հնարավոր ազդեցության փորձագիտական գնահատականը

Եվրոն և ռուբլին բարձրացել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․46 կետով և կազմել 421․13 դրամ, ռուբլին ավելացել է 0․0345 կետով և կազմել 4․6065 դրամ

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը դադարեցնում է գործունեությունը բանկում

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը 2026 թ․ օգոստոսի 1-ից դադարեցնելու է իր գործունեությունը բանկում

Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով

Յունիբանկը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների հնարավորությունները՝ հաճախորդներին առաջարկելով UNIMobile հավելվածում գրանցվելու ևս մեկ հարմար տարբերակ

Moody’s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»

Moody's Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»

ՀՀ–ի 5,9 մլրդ դոլարի պահուստները ծածկում են ավելի քան 4 ամսվա ներմուծումը․ նախկին ֆիննախը դա անվանել է պաշտպանություն արտաքին ցնցումներից

Հայաստանի 5.9 մլրդ դոլար ծավալով միջազգային պահուստներն ապահովում են ավելի քան 4 ամսվա ներմուծման ծածկույթ և ներկայիս փուլում բավականին հուսալի պաշտպանություն են արտաքին ցնցումներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_img
spot_img
spot_img