Fri, 31 January
-5.9 C
Yerevan
USD: 397.92 RUB: 4.07 EUR: 413.72 GEL: 138.41 GBP: 494.50
spot_img

Tag: ՊՂԻՆՁ

Մետաղների շուկա. ոսկու և պղինձի գինը հավանաբար կաճի

Անցած հինգ առևտրային օրերին ոսկու գները կայուն դինամիկա չդրսևորեցին։ Միաժամանակ, շաբաթվա առաջին կեսին ոսկու գները նվազեցին` հասնելով 1272.75 ԱՄՆ դոլարի` տրոյական ունցիայի դիմաց, որը ռեկորդային ցածր ցուցանիշ է երեք շաբաթվա ընթացքում։ Դեղին մետաղի գնանշումների նվազումը, նախևառաջ, պայմանավորված է եղել ներդրողների` ԱՄՆ ԴՊՀ խթանիչ քայլերի շարունակության և ինտենսիվության վերաբերյալ մտահոգություններով։

Մետաղի շուկա. ԱՄՆ հակասական տվյալների ֆոնին ոսկու և պղնձի գները տարբեր ուղղություններով էին փոխվում

Նախորդ շաբաթ ոսկու շուկայի առուվաճառքներն առանձնացան զգալի տատանումներով, քանի որ շաբաթը հագեցած էր կարևոր իրադարձություններով, որոնք կարող էին փոխել ներդրողների տրամադրությունները։ Ամերիկյան մակրոտնտեսական վիճակագրությունը հակասական է։ ԱՄՆ ՀՆԱ մակարդակի նախնական գնահատականն այս տարվա երկրորդ եռամսյակում գերազանցել է ներդրողների ակնկալիքները, իսկ ահա աշխատաշուկայի լուրերը ոչ միանշանակ էին` գործազրկության գործակիցը նվազել է մինչև 7.4 տոկոս, բայց նոր աշխատատեղերի թվի տվյալներն ԱՄՆ ոչ գյուղատնտեսական հատվածում հիասթափեցրել են շուկայի մասնակիցներին։

Մետաղի շուկա. ոսկու ու պղնձի վաճառքի գինը տարբեր ուղղություններ է ստացել. ուշադրության կենտրոնում է ԱՄՆ–ի և Եվրագոտու կարգավորիչների նիստը

Երբ պարզ դարձավ, որ առաջիկա ամիսներին ԴՊՀ–ն չի նախատեսում կրճատել բաց շուկայում արժեթղթերի գնումների ծավալը, շուկայում տիրող ընդհանուր լավատեսության ֆոնին հուլիսի 22–26–ն ընկած ժամանակահատվածում ոսկու գինը բարձրացավ։

Մետաղի շուկա. մետաղները կարմիր գոտում են` ներդրողների զուսպ ակտիվության ֆոնին

Նախորդ առևտրային շաբաթվա սկզբում ոսկու գնանշումները սակարկում էին որոշակի միջակայքում` այդպես էլ չհաղթահարելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1700 ԱՄՆ դոլարի հոգեբանական մակարդակը, ինչը պայմանավորված էր շուկայի մասնակիցների զուսպ ակտիվությամբ, ինչպես նաև` հստակ առևտրային կողմնորոշիչների բացակայությամբ։

ԵՄ-ի ներկայացուցիչների դրական մեկնաբանությունները մետաղների գնանշումները վեր են մղել

Նախորդ շաբաթ կայացած առքուվաճառքի ընթացքում ոսկու գնանշումները բարձրացան՝ հասնելով նոր վեց շաբաթյա առավելագույնին՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1754,28 ԱՄՆ դոլարի: Ժամանակահատվածի սկզբում դրական ազդակը պայմանավորված էր ֆոնդային ցուցիչների աճով և այլ առևտրահումքային ակտիվներով, ինչպես նաև ներդրումային տրամադրությունների բարելավմամբ, որ ամերիկացի օրենսդիրները կկարողանան կանխել ԱՄՆ-ին սպառնացող «բյուջետային ճեղքվածքը»: Սպիտակ տունը և ԱՄՆ-ի կոնգրեսի առաջնորդները վստահություն են հայտնել բյուջեի հետ կապված իրավիճակի կարգավորման հարցում, որն ուղղված է հարկերի ավտոմատ բարձրացումից և ծախսերի կրճատումից զերծ մնալուն:

Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումները նվազել են

Նախորդ շաբաթ առուվաճառքները սկսել են ոսկու արժեքի նվազումով, քանի որ աճել է ամերիկյան արժույթը:

Մետաղների շուկա. Չինաստանը մետաղները ներքև է ձգում

Նախորդ շաբաթ ոսկին փորձեց հաղթահարել վերջին շաբաթների ընթացքում հաստատված վարընթաց միտումը՝ ԱՄՆ ԴՊՀ մեղմ դրամավարկային քաղաքականության հույսերի ֆոնին:

Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն աճել են Բերնանկեի մեկնաբանությունների շնորհիվ

Նախորդ շաբաթ ոսկու շուկայի առուվաճառքն անցավ բավականին լայն միջակայքում, սակայն երկրորդ շաբաթվա ընթացում հստակ ուղղվածության ուղղվածություն այդպես էլ չհաջողվեց ձևավորել: Արդյունքում ոսկին շաբաթն ավարտեց ոչ մեծ բարձրացումով: Թանկարժեք ակտիվն իր արժեքին ավելացրեց 0,38 տոկոս՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց մինչև 1668,01 ԱՄՆ դոլար:

Մետաղների շուկա. եվրագոտու և Չինաստանի տնտեսական հեռանկարների վատացման ֆոնին ոսկու և պղնձի գնանշումները գտնվել են ճնշման տակ

Նախորդ շաբաթվա ընթացքում ոսկու շուկայի առուվաճառքները բավական լայն միջակայքում են անցել, սակայն հստակ ուղղված միտում այդպես էլ չհաջողվեց ձևավորել:

Մետաղների շուկա. ԱՄՆ ԴՊՀ մեկնաբանությունների ֆոնին ոսկու և պղնձի գնանշումները տարբեր ուղղություններ են բռնել

Նախորդ առևտրային շաբաթվա սկզբին ոսկու գինը նվազեց՝ վերջին ութ շաբաթում գրանցելով նոր նվազագույն թիվ՝ 1634,39 ԱՄՆ դոլար՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց: Դա պայմանավորված էր ԱՄՆ-ից ստացված նորություններով, ինչպես նաև շաբաթվա սկզբին FOREX արժույթի միջազգային շուկայում ամրապնդվող ամերիկյան արժույթով:

Մետաղի շուկա. ոսկին և պղինձը հայտնվել են Չինաստանի և եվրագոտու բացասական վիճակագրության ֆոնի հետևանքով առաջացած ճնշման տակ

Նախորդ առևտրային շաբաթվա սկզբին ոսկու գինը նվազեց՝ վերջին վեց շաբաթում գրանցելով նոր նվազագույն թիվ՝ 1663,40 ԱՄՆ դոլար՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց: Դա պայմանավորված էր Չինաստանից և եվրագոտուց ստացած նորություններով, ինչպես նաև Հունաստանի պարտքի դուրսգրման վերաբերյալ պահպանվող անորոշությամբ:

Մետաղների շուկա. ոսկու գնանշումներն աննշան, իսկ պղնձի գները մեծ աճ են գրանցել

Նախորդ շաբաթ ոսկու գինը 0,64 տոկոսով աճել է՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 1607,25 ԱՄՆ դոլարի: Շաբաթվա առաջին կեսին թանկարժեք մետաղի գնանշումներն աճեցին ԱՄՆ-ից և եվրագոտուց, մասնավորապես Գերմանիայից ստացված դրական մակրոտնտեսական նորությունների, ինչպես նաև Իսպանիայի պարտատոմսերի տեղաբաշխման հաջող աճուրդի ֆոնի ներքո: