Արդշինինվեստբանկը փոխհատուցում կվճարի Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկի բոլոր մասնաճյուղերում կարելի է ստանալ ֆրանսիական AXA ապահովագրական ընկերության կողմից Հայոց ցեղասպանության զոհ և տուժած համարված ավանդատուների իրավահաջորդներին վճարվելիք գումարները:

Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։ Գումարների վճարումը կատարվում է AXA-ի տրամադրած բանկային չեկերով` սկսած 1% հատուկ իջեցված սակագնով:

AXA-ի կողմից վճարվող փոխհատուցման գումարների ստացման 13 790 խնդրադիմումից բավարարվել է 996-ը: AXA-ից ստացվել է 17,6 մլն ԱՄՆ դոլար, որից բաժանվելու է 11,350 մլն-ը, իսկ մնացած գումարը նախատեսված է բարեգործական ընկերությունների և դատական ծախսերի համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արդշինինվեստբանկը մասնաճյուղեր ունի Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում, դա թույլ է տալիս բանկին փոխհատուցումներ վճարել Հայոց ցեղասպանության զոհերի և տուժածների իրավահաջորդ մեր հայրենակիցներին։

«Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Ռեյտինգային միջազգային Moody’s գործակալությունը բանկին արժանացրել է Moody’s-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության («BFSR») «D-» վարկանիշի:

2008 թվականին բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:

2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img