Հայաստանի տնտեսության կայունացման և վերականգնման փուլը շուրջ մեկուկես տարի կտևի. ՀՀ ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության կայունացման և վերականգնման փուլը շուրջ մեկուկես տարի կտևի, կարծում է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

«Այժմ մենք գտնվում ենք ճգնաժամից հետո կայունացման և վերականգնման փուլում: Հիմնական խնդիրը տնտեսության վերականգնումն է, նախաճգնաժամային ցուցանիշներին վերադառնալն ու տնտեսության վերակառուցվածքայնացումը», – չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դավթյանը:

Նրա խոսքերով, տնտեսության վերականգնման և զարգացման, վերակառուցվածքայնության համար Հայաստանից շատ ջանքեր կպահաջվեն, և այդ պատճառով հռետորական են համարվում հարցերն այն մասին, թե Հայաստանը դու՞րս է եկել ճգնաժամից, թե ոչ:

ՀՀ ֆինանսների նախարարը կարծում է, որ տնտեսության վերականգնման փուլը՝ սկսած ներկա ժամանակից, կտևի մեկից մեկուկես տարի և կավարտվի 2011 թ.-ի վերջին: «Կախված տարբեր գործոններից՝ վերականգնման փուլը կարող է ավելի քիչ կամ ավել տևել, սակայն միջնաժամկետը մեկից մեկուկես տարին է», – ասաց նախարարը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img