ՀՀ վարչապետը «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերում 5 միլիոն դրամ է ներդրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ձեռք է բերել «Արցախ ՀԷԿ»-ի 5 միլիոն դրամի (շուրջ 12,5 հազար դոլար) բաժնետոմսեր: Այս մասին վարչապետը լրագրողներին տեղեկացրեց Ստեփանակերտում:

Նա հույս հայտնեց, որ ընկերությունը կկատարի դիվիդենտների վճարման պարտավորությունները և դա խթան կդառնա նոր բաժնետոմսերի ներհոսքի համար:

2009 թ.-ի սկզբին «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն իրականացրել է Հայաստանում առաջին բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումը, որի արդյունքում ընկերության 862 074 բաժնետոմսերը ձեռք են բերվել 1 111 տեղական և օտարերկրյա ներդրողների կողմից: Տեղաբաշխումից ստացված միջոցները ընկերությունն ուղղում է երեք ՀԷԿ-երի կառուցմանը:

ՀՀ կառավարության ղեկավարը կատակով նշեց, որ պատրաստվում է գնել նոր բաժնետոմսեր, եթե ընկերությունը վճարի դիվիդենտները:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը տեղեկացրեց, որ «Արցախ ՀԷԿ»-ի նոր բաժնետոմսերի թողարկման մասին որոշումը կընդունվի ապրիլի վերջին կայանալիք բաժնետերերի ընդհանուր ժողովի ժամանակ:

Նա նշեց, որ ժողովի ժամանակ բաժնետերերին կվճարվեն բաժնետոմսերի դիվիդենտները:

ԼՂՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին IPO-ի թողարկման իրագործման գործում աջակցություն ցուցաբերելու համար այն ժամանակ, երբ նա զբաղեցնում էր ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնը:

Արցախ ՀԷԿ-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խոշորագույն ընկերությունն է, որը զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ և արտահանմամբ: ՀԷԿ-ն այսօրվա դրությամբ բավարարում է ԼՂՀ-ի էլեկտրաէներգիայի պահանջարկի 50 տոկոսը: «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն ստեղծվել է 2007 թ.-ի նոյեմբերի 1-ին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի․ ԿԲ նախագահ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի մինչև տարեվերջ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, դոլարն աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում 2026 թվականի մարտի 19-ի արդյունքներով, մարտի 18-ի համեմատ աճել է 0,11 կետով և կազմել 377,5 դրամ

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img