Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի համակարգի բարեփոխումների համար հատկացվել է ավելի քան 433 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել Հայաստանի Պետեկամուտների կոմիտեին 433 մլն դրամ հատկացնել առանձին միջոցառումների իրագործման նպատակով` համակարգի բարեփոխման ընդհանուր գործընթացի շրջանակներում:

Ինչպես կառավարության նիստի ընթացքում հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, միջոցները տրամադրվել են երեք ուղղություններով:

«Միջոցները կուղղվեն հարկատուների սպասարկման կենտրոնի ստեղծման աշխատանքների իրագործմանը, ռիսկի գործոնների հիման վրա ստուգման ենթակա հարկատուների ավտոմատացված ընտրության համակարգի ներդրմանը, ինչպես նաև հարկային հաշիվներից դուրս գրման նոր համակարգի ներդրմանը»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ այդ միջոցառումները Կոմիտեում իրականացվող բարեփոխումների բացադրիչներ են և ընդհանուր առմամբ քննարկվել են միջազգային կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի հետ: «Հատկապես դրանով է պայմանավորված տվյալ ռեսուրսների հատկացումը, ինչը զգալիորեն կնպաստի այդ համակարգի բարեփոխումների իրագործմանը»,- ասաց նա: ($1 – 376,87 դրամ)–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img