ՀՀ ԿԲ-ն «Րաֆֆու 175-ամյակին» նվիրված ոսկե հուշադրամ է շրջանառության մեջ մտցրել

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը «Րաֆֆու 175-ամյակին» նվիրված ոսկե հուշադրամ է շրջանառության մեջ մտցրել, հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հուշադրամը նվիրված է  հայ նշանավոր գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) ծննդյան 175-ամյակին:

Հաղորդագրության համաձայն` 10000 դրամ անվանական արժեքով 1000 հուշադրամ է թողարկվել։ 22,0 մմ տրամագծով, 8,6 գ քաշով հուշադրամը պատրաստվել է 900 հարգի ոսկուց։

Հուշադրամի դիմերեսի դաշտում Րաֆֆու «Ձա՜յն տուր, ով ծովակ» ձեռագիր բանաստեղծության ֆոնի վրա պատկերված է  փետուրե գրիչ և զետեղված է Րաֆֆու ստորագրությունը:  Պատկերից ներքև երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «10000» և «ԴՐԱՄ»:

Եզրաշուրթի մոտ շրջագծով հայերեն մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Ձախում եզրաշուրթի մոտ նշված է թողարկման տարեթիվը` «2010»:

Հուշադրամի դարձերեսի դաշտում պատկերված է կիսաձախ  շրջված Րաֆֆու դիմաքանդակը: Եզրաշուրթի մոտ շրջագծով հայերեն մակագրված է «1835 ՐԱՖՖԻ 1888»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:

Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան) հայտնի հայ գրող է, պատմական վեպերի, գեղարվեստա-ազգագրական ակնարկների և բանաստեղծությունների  հեղինակ։

Րաֆֆին ծնվել է 1835թ.-ին Պարսկաստանում՝ առևտրականի ընտանիքում։ Րաֆֆիին ճանաչում բերեցին «Ջալալլեդին», «Խենթ», «Կայծեր», «Սամվել», «Դավիթ Բեկ» վեպերն ու վիպակները։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img