Առէկսիմբանկի գլխավոր գրասենյակում բանկի աշխատակիցների երեխաների համար շրջայց է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների երեխաների համար բանկի գլխամասային գրասենյակում ճանաչողական շրջայց է կազմակերպվել:

Ինչպես այս կապակցությամբ նշեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ԶԼՄ-ների հետ կապերի հարցերով խորհրդական Ելենա Մարկովան, բանկում մանկական ճանաչողական շրջայցերի առաջին փորձը հաջողվեց:

«Մենք նախատեսում ենք նմանատիպ շրջայցերը դարձնել մշտական և անցկացնել ոչ միայն Երևանում, այլև բանկի մարզային այլ մասնաճյուղերում», – բանկի մամուլի ծառայությունը մեջբերում է Մարկովայի խոսքերը:

Նա նշել է, որ ամեն երեխայի համար ծնողների հետ աշխատանքի գալը մեծ իրադարձություն է:

«Երեխաներին հրավիրել էին բանկ, որպեսզի ցույց տան, թե որտեղ են աշխատում նրանց ծնողները, ինչպես է անցնում նրանց աշխատանքային օրը, որպեսզի երեխաները հետևեն «կենդանի» գործընթացին», – նշել է նա:

Միաժամանակ Մարկովան նշել է, որ տարբեր տարիքի երեխաներն իրենց տարբեր կերպ էին դրսևորում:

«Եթե փոքր տարիքի երեխաները հիմնականում հետաքրքրվում էին բանկային տարբեր սարքերի՝ օրինակ թղթադրամներ հաշվելու սարքի աշխատանքով, ապա ավելի բարձր տարիքի երեխաները հետաքրքրվում էին, թե ինչ է բանկային քարտը, ինչպես են այն օգտագործում, ինչպես են այն պատրաստում: Քիչ չէին նաև մեր բանկում հետագա աշխատանքի հեռանկարների մասին հարցերը», – ասաց նա:

«Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի  խումբ»  ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն  ներառված  է  ռուսական խոշորագույն  Գազպրոմբանկի խմբում և հանդիսանում է որպես  100%-անոց դուստր բանկ:

2011 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 14,9  միլիարդ դրամ, նորմատիվային ընդհանուր կապիտալը՝ 20,3 միլիարդ դրամ: Բանկի ակտիվները գերազանցում են 67,4 միլիարդ դրամը, պարտավորությունները՝ 52,5 միլիարդ դրամը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Հայաստանում AI–ը կներդրվի կապիտալի շուկայի գրեթե բոլոր գործընթացներում․ փորձագետ

Հայաստանում AI-ն այսպես թե այնպես կներդրվի գրեթե բոլոր գործընթացներում։ Հարցն ավելի շուտ այն է, թե ինչից սկսել. դա կախված է ֆինանսական կազմակերպությունների կոնկրետ խնդիրներից և ընթացիկ առաջնահերթություններից, կարծում է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img