Հայաստանում թանկարժեք մետաղների գները նվազել են 011 17:58

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է նոյեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանված թանկարժեք մետաղների գները:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածի համար մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գներն են սահմանված` արտահայտված ՀՀ դրամով` ոսկի` գնման գին` 19968.31 (-205.17), բացթողնման գին` 21704.69 (-223.01), արծաթ` գնման գին` 382.55 (-6.5), բացթողնման գին` 415.82 (-7.06),   պլատին`  գնման գին`18428.22 (-194), բացթողնման գին`  20030.67 (-210.87),   պալադիում`  գնման  գին`  7319.00 (-144.02),     բացթողնման գին`  7955.44 (-156.54):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսական բանկերի նկատմամբ կիրառված պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում Հայաստանի բանկային համակարգի համար․ ԿԲ նախագահ

Ռուսական բանկերի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում հայկական բանկերի և ռուսական ֆինանսական կազմակերպությունների փոխգործակցության համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Հայաստանի պետական պարտքը 2018թ․–ից աճել է 1,7 անգամ, ոչ թե երկու անգամ, ինչպես պնդում է ընդդիմությունը․ Փաշինյան

Նրա խոսքով՝ ներկայիս պետական պարտքի մի մասը կապված է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, մասնավորապես՝ «Հյուսիս — Հարավ» ավտոմայրուղու շինարարության հետ

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Ենոքավանի լեռներում՝ Օկոնի հին գյուղատեղի տարածքում, ամուսիններ Արմանն ու Սահականուշը հիմնել են «Օկոն» հյուրատուն-քոթեջները, որտեղ կարելի է հասնել ձիով, քայլարշավով կամ ամենագնաց մեքենաներով

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

Wilco Wealth Management-ը հաղթող է ճանաչվել WealthBriefing MENA Awards 2026 մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում։ Մրցանակը շնորհվել է ընտանեկան կառավարման (family governance), իրավահաջորդության և ժառանգների կրթության թեմաները Հայաստանում օրակարգ բերելու ուղղությամբ ընկերության ջանքերի համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img