HSBC Բանկ Հայաստանը նախատեսում է 2012թ.-ին ընդլայնել մասնաճյուղերի ցանցը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը պատրաստվում է 2012թ.-ին ընդլայնել իր մասնաճյուղերի ցանցը, երկուշաբթի լրագրողներին ասաց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

«Տարվա երկրորդ կեսին նախատեսվում է բանկի ևս մեկ մասնաճյուղ բացել Երևանում»,- նշեց նա:
Այսօր Երևանում բանկի ութ մասնաճյուղ է գործում:

Քլիֆորդը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա մայիսին նախատեսվում է VIP հաճախորդների համար նախատեսված մասնաճյուղ բացել Երևանի փոքր կենտրոնում: «Մենք ցանկանում ենք մեր մշտական հաճախորդների համար սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ապահովել»- ասաց նա:

Ըստ նրա, բանկը մտադիր է վերանայել նաև ՀՀ մարզերում մասնաճյուղերի ստեղծման հնարավորությունները:
«Դա կախված կլինի մարզերի և մարզկենտրոնների՝ տվյալ ժամանակահատվածի զարգացման տեմպերից, ինչպես նաև այն հանգամանից, թե մեր մասնաճյուղերը որքանով կարող են շահութաբեր լինել»,-նշեց Քլիֆորդը:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1996թ.-ին:

«HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է արտերկրի հայ ներդրողներին:

Բանկը տարբեր ծառայություններ է առաջարկում հաճախորդներին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրա-վարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում իրականացվող գործառնություններ ($1 – 388,93 դրամ):–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը II եռամսյակում գերազանցել է 8,56 տրլն դրամը, տարեկան աճը կազմել է 23.56%

Հայաստանի բանկերի համախառն վարկային պորտֆելը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 8,56 տրլն դրամ՝ 2025 թվականի հունիսի 30-ի համեմատ ավելանալով 23.56%-ով, իսկ 2026 թվականի մարտի 31-ի համեմատ՝ 6.8%-ով

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հուլիսի 20–26)

Ֆինանսական օրակարգը Հայաստանում անցած շաբաթ ձևավորվել է առաջին կիսամյակի բանկային ոլորտի արդյունքներով, դրամական փոխանցումների ոլորտի փոփոխություններով և արտարժույթի փոխարժեքների դինամիկայով։

ՀՀ բանկերի կապիտալը հունիսի վերջին կազմել է գրեթե 2,23 տրլն դրամ՝ տարեկան 13,63% աճով

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 2 տրլն 226,85 մլրդ դրամ՝ 2025 թ.-ի հունիսի 30-ի համեմատ ավելանալով 13,63%-ով, իսկ 2026 թ.-ի մարտի 31-ի համեմատ նվազելով 3,13%-ով։

«ՄԼ Ֆեշն»-ը պարտատոմսեր է թողարկում. տեղաբաշխողը՝ «Կուբ Ինվեսթ»

Հայաստանի նորաձևության մանրածախ շուկայում գործող «ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ն հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային թողարկման մասին

Հունվար–հունիսին ավելի քան 762 հազ․ մարդ օգտվել է առողջապահության համընդհանուր ապահովագրության ծառայություններից

Հայաստանում առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը 2026 թվականի հունիսի դրությամբ հասել է շուրջ 1,8 միլիոն մարդու

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img