Fitch-ը մինչև «В-» է բարձրացրել Հունաստանի երկարատև վարկանիշը` «կայուն» կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը «սահմանափակ դեֆոլտից» («RD») մինչև «В-» է բարձրացրել արտարժույթով և տեղական արժույթով Հունաստանի էմիտենտի դեֆոլտի երկարատև վարկանիշը (ԷԴՎ)` «կայուն» կանխատեսմամբ, նշվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ:

Կարճաժամկետ ԷԴՎ-ն “С”-ից բարձրացվել է “В”, պետության վերին շեմը հաստատվել են “ААА” մակարդակում, հաղորդում է “ՌԻԱ Նովոստին”:

Գործակալությունը որոշում է ընդունել “В-” վարկանիշ սահմանել PSI ծրագրի շրջանակներում պարտքային թղթերի փոխանակման պայմաններով թողարկված նոր պարտատոմսերի համար: Ոչ հունական իրավունքով թողարկված պարտքային թղթերի վարկանիշը ևս բարձրացվել է մինչև երկրի “В-”  ԷԴՎ-ի մակարդակի:

Հունաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն` մասնավոր ներդրողները կվերակառուցվածքայնացնեն հունական իրավունքով թողարկված 177 մլրդ եվրոյի պարտատոմսերի պարտքի 96 տոկոսը: Մասնավոր ներդրողների ակտիվ մասնակցությունը թույլ է տվել էապես բարելավել Հունաստանի պարտքերի պրոֆիլը: Միաժամանակ Fitch-ը կարծում է, որ երկրի տնտեսության համար պահպանվում են լուրջ ռիսկերն ու դժվարությունները, քանի որ վարկանիշը շարունակում է գտնվել սպեկուլյատիվ կատեգորիայում:

Նոր պարտատոմսերի ցածր տոկոսադրույքները բյուջեի համախմբան հետ միասին պետք է նպաստեն 2011 թ.-ին գրանցված 9,5 տոկոսանոց դեֆիցիտի կրճատմանը մինչև 4,5 տոկոս տարեվերջին: «Դեֆիցիտի հետագա կրճատումը կախված կլինի ԵՄ-ի և ԱՄՀ-ի հետ համաձայնեցված կառուցվածքային բարեփոխումներ անցկացնելու իշխանությունների քաղաքական կամքից և ունակություններից», – նշվում է փաստաթղթում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է աճել, դոլարն ու ռուբլին նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1․28 կետով և կազմել 435․55 դրամ, ռուբլին նվազել է 0․0613 կետով և կազմել 4․5256 դրամ

ՀՀ ԿԲ–ն կարող է անցնել ավելի խիստ հռետորաբանության և տոկոսադրույքի բարձրացման․Freedom Broker Armenia(ԲԱՑԱՌԻԿ)

այաստանի Կենտրոնական բանկի կողմից առավել խիստ դրամավարկային հռետորաբանությանն անցնելու և կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի հնարավոր բարձրացման հավանականությունը կարող է մեծանալ, հայտարարեց Freedom Broker Armenia-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img