ՎՏԲ-Հայաստան բանկի վարկային պորտֆելը 2011թ.-ի ընթացքում աճել է 41,8%-ով՝ հասնելով 122,7 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկի վարկային պորտֆելը 2011 թ.-ի արդյունքում աճել է 41,8%-ով և կազմել 122,7 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից՝ հղում անելով 2011թ.-ի ընթացքում բանկի գործունեության աուդիտացված ֆինանսական արդյունքներին՝ Միջազգային ֆինանսական հաշվետվության ստանդարտներին (ՄՖՀՍ) համապատասխան:

Ըստ հաղորդագրության, հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը կազմել է 79.5 մլրդ ՀՀ դրամ՝ հաշվետու ժամանակահատվածում ավելանալով 35,9 տոկոսով: Միաժամանակ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը, 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 28.9 տոկոսով  և կազմել է 47.1 մլրդ ՀՀ դրամ, իսկ իրավաբանական անձանց ավանդային պորտֆելը կազմել է 32.5 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի ակտիվները 2011թ.-ի ընթացքում ավելացել են 39,2 տոկոսով՝ հասնելով 177,5 մլրդ դրամի: Աճի առանցքային գործոններից մեկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալների ավելացումն է:

Ինչպես նշում է բանկի մամուլի ծառայությունը, զուտ գործառնական եկամուտը, 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ, իջել է 5.4 տոկոսով և հասել 10.9 մլրդ ՀՀ դրամի:

Միաժամանակ 2011 թվականը ՎՏԲ-Հայաստան Բանկը ավարտել է եկամտով, զուտ եկամուտը կազմել է 1.6 մլրդ. ՀՀ դրամ:

«2011 թվականը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար դարձավ հերթական հաջող զարգացման տարի: Մեզ հաջողվեց ոչ միայն հասնել, այլև մի շարք ցուցանիշներով գերազանցել մեր նպատակները», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսևը:

Նրա խոսքով՝ դա ընդհանուր առմամբ արդար է ինչպես ստացված ֆինանսական արդյունքների, այնպես էլ բանկի ռազմավարական խնդիրների իրականացման տեսակետից:

Գուսևը նաև ավելացրել է, որ 2011 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակեց իր զարգացումը որպես ունիվերսալ բանկ և ուժեղացրեց իր դիրքերը հիմնական ցուցանիշներով՝ մնալով առաջատար դիրքերում շուկայի ակտիվ մասնակիցների միջև:
«Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալի աճը բացատրվում է մեր բանկի հանդեպ ունեցած հաճախորդների վստահությամբ և ավանդատուների միջև միջոցների պահմանման կուլտուրայի ձևավորմամբ: Բանկի հաճախորդների վարկային պորտֆելը ավելացել է ի շնորհիվ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական վարկերի աճի», – ավելացրել է նա:
Գուսևը նշել է, որ վարկավորման բնագավառում բանկն ակտիվ աշխատել է երեք հիմնական ուղղություններով` սպառողական վարկավորում, հիփոթեքային վարկավորում և վարկային քարտեր: Նա նաև հավելել է, որ բանկը նաև ակտիվ համագործակցել է մեծածախ և մանրածախ առևտրային, շինարարական և սննդաարդյունաբերական ընկերությունների հետ:

Վերջում ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ-ն նշել է, որ վստահ է, որ 2012թ. կլինի էլ ավելի արդյունավետ և ակնկալում էվարկային և ավանդային պորտֆելի աճի բարձր տեմպ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 2011 թվականին բանկն իր ծառայություններն է մատուցել շուրջ 286.4 հազար հաճախորդներ-ֆիզիկական անձանց և 5.3 հազար հաճախորդներ-իրավաբանական անձանց, փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: Բանկը շարունակում էր ընդլայնել իր բաժինը շուկայում ի շնորհիվ ՎՏԲ բրենդի հանդեպ բարձր վստահության և հաճախորդների որակյալ սպասարկմանը: Ընդհանուր առմամբ Բանկի բաժինը շուկայում 2011 թվականի ավարտին կազմել է 9.6% վարկերի և 7.5% ավանդների մասով:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100-տոկոսանոց բաժնետերը «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն է: «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն գործում է 2004 թվականից (2006 թվականի հունիսից ՎՏԲ ապրանքանիշի ներքո), իրականացնում է գործունեություն 1996թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված բանկային գործունեություն ծավալելու թիվ 64 լիցենզիայի հիման վրա:

2011 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկն ունի 68 մասնաճյուղ, որոնք գործում են Հայաստանի ողջ տարածքում, որոնցից 24 մասնաճյուղը Երևանում է և 44-ը՝ հանրապետության մարզերում: 2011 թ.-ի ընթացքում բանկի բանկոմատների թիվը հասել է 89-ի, POS-տերմինալներինը՝ 780-ի:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img