«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ներդրել է նոր ավանդատեսակ` «Կայուն»

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն  առաջարկում  է ավելացման իրավունքով նոր ավանդատեսակ` «Կայուն», տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ավանդատեսակի առավելությունն այն է, որ նույնիսկ 3 ամսով ավանդ ներդնելիս ավանդի համար հաշվարկվող տոկոսադրույքները բավական բարձր են` 8,5 % ՀՀ դրամի, 5,5 % ԱՄՆ դոլարի և 3% եվրոյի դեպքում: Նշված տոկոսադրույքները պահպանվում են մինչև 9 ամիս ժամկետի դեպքում:

«Ավանդատուները, ունենալով կարճաժամկետ ազատ միջոցներ, նույնիսկ կարճ ժամկետների դեպքում  կկարողանան ստանալ կայուն, բարձր եկամուտ` ներդնելով իրենց դրամական միջոցները Բանկի նոր «Կայուն» ավանդատեսակի մեջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բանկի բոլոր ավանդատուները կարող են ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ դրա մի մասը նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ` պահպանելով համապատասխան ամսվա տոկոսները, մենք կառաջարկենք ավանդատուներին կնքել երկարաժամկետ պայմանագիր, քանի որ 12 ամիս եւ մեկ օրվա համար իրենք կստանան էլ ավելի բարձր եկամուտ` 11,6 % ՀՀ դրամի, 8,3 % ԱՄՆ դոլարի և 5% Եվրոյի դեպքում, իսկ ժամկետից շուտ վերցնելիս, օրինակ 3-րդ ամսում, կկատարվի վերահաշվարկ`  8,5 % ՀՀ դրամի, 5,5 % ԱՄՆ դոլարի և 3% Եվրոյի համար, այսինքն` իրենք ամեն դեպքում կստանան համապատասխան ամիսների տոկոսները»,- նշեց  «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 69.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արմեն Ղազարյանը՝ 6 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով:

«Անելիք» դրամական փոխանցումների համակարգը ստեղծվել է 1997թ.-ին, այսօր գործում է գրեթե 90 երկրներում, համակարգում ներառված են շուրջ 63 հազար վճարման կետեր:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img