Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարը հունվար-հուլիսին կազմել է մոտ 3.2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական երեք ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ փոխհատուցումների վճարն այս տարվա հունվար-հուլիսին կազմել է ապահովագրական շուկայի փոխհատուցումների ծավալի 65.4 տոկոսը կամ մոտ  3 209.9 մլն դրամ, նշվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Միաժամանակ, ըստ տեղեկատվության, Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների փոխհատուցումների ընդհանուր ծավալը հունվար-հուլիսին կազմել է ավելի քան 4.9 մլրդ դրամ:

Ըստ տվյալների՝ ԱՊՊԱ փոխհատուցումների վճարի ծավալով առաջին տեղում է Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական ընկերությունը՝ 1526.3 մլն դրամ վճարով: Նրան են հետևում Ինգո Արմենիան՝ ավելի քան 1075.1 մլն դրամ և Ռեսոն՝ ավելի քան 608,5 մլն դրամ:

Միաժամանակ առաջատար եռյակի ԱՊՊԱ փոխհատուցումների հայտերի թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 15716 հայտ:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից: 2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն չի նկատում կապիտալի արտահոսք Հայաստանից տարածաշրջանային անորոշության ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկը տարածաշրջանային անորոշության ֆոնին Հայաստանից կապիտալի արտահոսք չի նկատում, հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը

ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքըթողեց անփոփոխ՝ 6.5%

Անփոփոխ են մնացել նաև լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8%, և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքը՝ 5%

Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ

Բիզնեսի զարգացման ճանապարհին ընկերության հուսալի գործընկերն է Կոնվերս Բանկը՝ բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (ապրիլի 27–ից մայիսի 3–ը)

Անցած շաբաթ Հայաստանում ուշադրության կենտրոնում էին բանկերի հարկման փոփոխությունները, վճարային ծառայությունների մասին նոր օրենքի մշակումը և ներդրումային ընկերությունների տրանսֆորմացիոն գործընթացները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img