ՀՀ պետբյուջեի եկամուտները 2012թ.–ի 8 ամիսների ընթացքում կազմել են շուրջ 567.2 մլրդ դրամ. ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են շուրջ 567.2 մլրդ դրամ, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։
Նրա խոսքով, հարկերի, տուրքերի և սոցվճարների չափը կազմել է 552.1 մլրդ դրամ։

«Սա գերազանցում է ութամսյա նախատեսված ցուցանիշները մոտ 4 մլրդ դրամով։ Օգոստոսին հարկերի և տուրքերի հավաքման գծով պլանը գերակատարվել է 390 մլն դրամով»,– նշեց Գաբրիելյանը։

Նա ավելացրեց, որ տարեկան ցուցանիշները նախատեսված են տնտեսական ակտիվությանը համապատասխանող եռամսյակային համամասնությունների համաձայն։

«Չորրորդ եռամսյակում մուտքերն ավելի բարձր կլինեն, քանի որ չորրորդ եռամսյակի տնտեսական ակտիվությունն ավելի բարձր է։ Եկամուտների մասով պետբյուջեի կատարողականն իրականացվում է ըստ պլանի, կան բոլոր հիմքերը պնդելու, որ այն իրատեսական է և կկատարվի»,– նշեց Ֆինանսների նախարարը։

Գաբրիելյանն ավելացրեց, որ 2012 թվականի ութ ամիսներին պետբյուջեի ծախսերը կազմել են շուրջ 574.1 մլրդ դրամ, իսկ օգոտսոսին` մոտ 70.2 մլրդ դրամ։

«Եթե այս տեմպերը պահպանվեն, ապա մեր պակասուրդը նախատեսվածից ավելի ցածր կլինի մի քանի տասնյակ միլիարդ դրամով»,– ասաց նա։

Հայաստանի Ազգային ժողովի կողմից նախորդ տարվա դեկտեմբերի ութին ընդունված 2012 թվականի պետբյուջեում եկամուտները նախատեսված են 911.6 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1044.1 մլրդ դրամի, իսկ պակասուրդը` 132.5 մլրդ դրամի չափով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքըթողեց անփոփոխ՝ 6.5%

Անփոփոխ են մնացել նաև լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8%, և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքը՝ 5%

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են նվազել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․  2026 թվականի մայիսի 5-ին Հայաստանի արտարժույթի...

Դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքն ապրիլին 4,2%–ով ցածր է, քան մեկ տարի առաջ

2026թ․–ի ապրիլին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 374,2 դրամ՝ 2025 թվականի ապրիլի 390,7 դրամի դիմաց

Փոխվարչապետը Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ քննարկել է ենթակառուցվածքային նախագծերի վերաբերող հարցեր

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img