«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է թողարկել VISA չիպային քարտեր

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է թողարկել VISA միջազգային վճարային համակարգի չիպային քարտեր, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, չիպային քարտը միկրոպրոցեսորով վճարային քարտ է, որի ֆունկցիոնալ հնարավորությունները մագնիսական ժապավենով քարտերի համեմատ ավելի բարձր են: Տվյալ քարտերը հնարավորություն են տալիս պահել ավելի մեծ ծավալով տվյալներ և ունեն անվտանգության բարձր աստիճան:

Բանկի մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ սկսած 2012թ. սեպտեմբերից բանկը թողարկում է MasterCard չիպային քարտեր, որոնց թվին ավելացել են նաև Visa միջազգային վճարային համակարգի քարտերը: Քարտերի թողարկումն իրականացվում է համաձայն գործող սակագների ու պայմանների` առանց լրացուցիչ միջնորդավճարների:

2012թ. 3-րդ եռամսյակի տվյալներով` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն թողարկել է թվով 5 328 պլաստիկ քարտ, որից Visa` 4 524, MasterCard`451 և ArCa`353: 01.10.12թ. դրությամբ Բանկի բանկոմատների քանակը կազմել է 70, ՊՈՍ-տերմինալներինը` 296:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. օգոստոսին Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռնարկատիրության աջակցման և ֆինանսական հոսքերի սպասարկման նպատակով: Բանկի 100% բաժնետերն է հանդիսանում ուսաստանյան խոշորագույն բանկերից մեկը`«Գազպրոմբանկը»:  –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

Ներդրումային բարենպաստ միջավայրի և տնտեսական ավանդի գնահատում. Էդուարդ Մարությանին Անանիա Շիրակացու մեդալ է շնորհվել 

ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված նշանակալի ջանքերի և ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորմանը նպաստելու համար «Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հոկտեմբերի 5–11)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկել է գնաճի դինամիկան, կապիտալի շուկայի ակտիվությունը, բանկային պարտատոմսերի նոր տեղաբաշխումները և անդրսահմանային դրամական փոխանցումները: Ուշադրության կենտրոնում են գտնվել նաև պետական պարտքի պարամետրերն ու սոցիալական պարտավորությունների ֆինանսավորումը:

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ

AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով  պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img